Ереван, 27.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Չեմ ուզում, որ նորից հայտնվենք «կոտրած տաշտակի» առջև». քաղաքագետ. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես ընտրական գործընթացներում, այնպես էլ հետհեղափոխական շրջանում հասարակության բևեռացումներն, իհարկե, հնարավոր չէ կանխատեսել, բայց կարելի է մեղմել: Նման կարծիք ունի քաղաքագետ Գագիկ Համբարյանը, ում կարծիքով հնարավոր բևեռացումը և դրանից բխող իրավիճկը կարող է մեղմել իշխանությունը: 

«Իրավիճակն այսօր բավականին լարված է և հետզհետե ավելի է լարվում թե՛ սոցցանցերում, թե՛ լրատվական դաշտում և թե՛ հանրային քննարկումների ժամանակ: Ընդհանուր առմամբ` հետհեղափոխական հասարակություններում հասարակության որոշակի մասը ցավոտ է վերաբերվում հեղափոխության արդյունքում իշխանության եկած ուժերի նկատմամբ քննադատություններին: Սա վտանգավոր երևույթ է, իսկ հասարակության ներսում առկա բևեռացումը հանգեցնում է հասարակության ներսում թշնամության սերմանմանը: Դրա դեմ պետք է պայքարեն իշխանությունները»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց քաղաքագետը` հավելելով, որ մեր պարագայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է իր կողմնակիցներին կոչ անել ավելի զգույշ լինել իրենց հայտարարություններում:

«Դա կարող է դրական ազդեցություն ունենալ և ավելի առողջացնել հասարակությանը: Համեմատություններ անել չեմ ուզում, բայց… Սերժ Սարգսյանի օրոք կար անձեռնմխելիների և «բեսպրեդելչիկների» մի կաստաորը թքած ուներ հասարակության շահերի վրա: Այդ ամենի արդյունքը եղավ թավշյա հեղափոխությունը: Հիմա շատ լավ կլինի, որ նույն Նիկոլ Փաշինյանը թույլ չտա, որ իր կողմնակիցները մյուսներին ճնշելու, վիրավորելու և նրանց այլախոհությունը չընդունելու համար ուղղակիորեն օգտագործեն իր անունը. Նիկոլ Փաշինյանը մեծ պատասխանատվություն ունի հասարակության նկատմամբ: Քանի որ իրենց ուժն է իշխանության` իրենց պատասխանատվությունը եռակի մեծ է: Իսկ նախկին իշխանությունների նկատմամբ իրականացվող գործողությունների հիմքում բացառապես օրենքը պետք է լինի: Հիմա հետհեղափոխական էյֆորիա է, բայց հետագայում, երբ ամեն ինչ ավելի սառը գլխով դատեն, կհասկանան, որ գուցեև ներկա և նախորդ իշխանությունների միջև ոչ մի տարբերություն չկա: Իսկ ես չեմ ուզում, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նմանվի Սերժ Սարգսյանի իշխանությանը: Չեմ ուզում նաև, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության մեջ գտնվող մարդիկ իրենց անձեռնմխելի զգան: «Սերժսարգսյանական» Հայաստանի գլխավոր խնդիրը անձեռնմխելիների և «բեսպրեդելչիկների» այդ կաստան էր, որը կործանեց թե՛ իրեն, թե՛ իր իշխանությունը: Հասարակությունն արդեն սովորել է հեղափոխության միջոցով տապալել չընդունված իշխանավորին: Նույնը կարող է տեղի ունենալ նաև հետագայում, եթե մեր նոր իշխանությունները նախկինների արարքներից դաս չքաղեն»,–նշեց մեր զրուցակիցը: 

Նրա խոսքով` այսպես ասած, մերոնքականների ու ձերոնքականների բաժանումը կբևեռացնի հասարակությանն ու հասարակության մեջ կրկին պառակտումներ կլինեն: 

«Թավշյա հեղափոխության գլխավոր ձեռքբերումներից մեկն այն էր, որ հասարակությունը գրեթե միավորվել էր, իսկ հիմա պետք չէ այդ միավորված հասարակությանը պառակտել: Այո, շատ անձինք կարող են քաղաքական այլ հայացքներ ունենալ, բայց հասարակության ահռելի հատվածը ողջունեց թավշյա հեղափոխությունը, ինչն արդեն միավորում է: Ես չեմ ուզում, որ գործող իշխանության մեջ գտնվող անձանց անզգույշ, չպատրաստված լինելու պատճառով հնչեցրած հայտարարությունների հետևանքով հայտնվենք նույն կոտրած տաշտակի առաջ, որը կար Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին: Ասում էին ՀՀԿ, և բոլոր տեսակի դռներն այդ անձերի դեմ բացվում էին, ձերբազատվում էին պատասխանատվությունից»,–հավելեց նա:

Քաղաքագետը նաև նկատեց, որ նոր իշխանությունները, նրանց ուժի ներկայացուցիչները պետք է հասկանան իրենց պատասխանատվության չափը:

«Պետք է հասկանան, որ ամեն անզգույշ հայտարարություն կարող է խնդիրներ ստեղծել ոչ միայն հասարակության, այլև իրենց` իշխանության համար: Հայաստանում թավշյա հեղափոխության ժամանակ մարդ չի զոհվել. թե՛ հասարակության և թե՛ պետության պատասխանատվությունը միմյանց նկատմամբ բավականին մեծ է: Մենք չպետք է ունենանք Մարտի 1, պառակտված հասարակություն»,–նշեց քաղաքագետը` հավելելով, որ մերոնքականների ու ձերոնքականների բաժանումը բերեց այն վիճակին, ինչը կար նախկինում:

«Նիկոլ Փաշինյանը պետք է սովորի նախկինների սխալների վրա: ՀՀԿ–ականների անձեռնմխելիությունը ու անպատժելիությունը ծնեց թավշյա հեղափոխությունը: Նախորդների սխալները չպետք է կրկնեն նոր իշխանությունները: Հայաստանում «մեր դեմ խաղ չկա», «մենք ինչ ուզենք` կանենք» կարգախոսով առաջնորդվողներ չպետք է լինեն: Նման կարգախոսներով առաջնորդվողները քաղաքական դաշտում երկար կյանք չեն ունենալու»,–ընդգծեց Գագիկ Համբարյանը: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак Карапетян