Երաշտի հետևանքով Եվրոպայում բացահայտվում են ջրի տակ գտնվող միջնադարյան քարե հուշարձանները (լուսնակար, տեսանյութ)
МЕЖДУНАРОДНОЕԵվրոպայում տիրող երաշտի հետևանքով ցամաքում է Չեխիայի և Գերմանիայի տարածքով անցնող Էլբա գետը, որի արդյունքում տեսանելի են դառնում ժամանակին ջրի տակ գտնված միջնադարյան քարերը:
Ինչպես հայտնում է Oddity Central-ը, Դեչին քաղաքի մոտակայքում գետի ափամերձ հատվածների ցամաքելու պատճառով բացահայտված քարերը միջնադարյան հուշակոթողներ են, որոնց վրա տարատեսակ նախազգուշացումներ են փորագրված: Դրանք տեսանելի են դառնում ուժեղ երաշտների ժամանակ:
Ենթադրվում է, որ խոշոր քարերի վրա արված փորագրությունները նախատեսված էին հետագա սերունդներին սովի և դժվար ժամանակների մասին նախազգուշացնելու համար: Էլբա գետի երկայնքով տասնյակ նման քարեր են տեղակայված, որոնց վրա պատկերված փորագրությունները թվագրվում են 17-րդ դարով:
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
3
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
4
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
5
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...



