Բանակում հայտնաբերվել է 10 հազար անորակ վարտիք. Ռազմական ոստիկանությունում քրգործ է հարուցվել
ОБЩЕСТВОՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության եւ ՊՆ ՌՈ աշխատանքային պլանի համաձայն զորքերում իրականացվող աշխատանքների շրջանակում N զորամասում հայտնաբերվել էին զինվորական վարտիքներ, որոնք բացարձակապես չէին համապատասխանում ՊՆ կարիքների համար ձեռք բերվող նմանատիպ ապրանքների տեխնիկական բնութագրերին եւ որոնց կրումը հարիր չէր զինծառայողներին:
ՊՆ-ից հայտնում են, որ ստուգումների արդյունքում հայտնաբերվել էր 10000 անորակ վարտիք։
ՀՀ Ռազմական ոստիկանության աշխատակիցների հետաքննության արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



