Ավտովթար Երևանի Գայի պողոտայի և Գյուլիքևխյան փողոցի խաչմերուկում. կա տուժած
ОБЩЕСТВОՍեպտեմբերի 3-ին` ժամը 23:45-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի և Գյուլիքևխյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «BMW 320» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Կ. Շ., ծնված 1986 թ.) բախվել է ճանապարհի արգելապատնեշին և շրջվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Կ. Շ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



