Ереван, 27.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Արտակ Կիրակոսյան. «Հանրությունն այդպիսի մանդատ Փաշինյանի իշխանությանը չի էլ տվել». «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նոր կառավարության առջև երկու կարևոր խնդիր կար. նախ` կոռուպցիայի դեմ պայքար, որի միջոցով և որի արդյունքում կլինի մի իրավիճակ, երբ օրենքները կսկսեն գործել, ապա և` նոր ընտրություններ: Շատ դժվար է համակարգային փոփոխություններ անել, քանի դեռ չգիտես, թե գործող օրենսդրու թյու նը որ ք ա նով  է աշ խ ա տ ո ւ մ : «Փաստ»–ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Քաղաքացիական հասարակության ինստիտուտի» հ/կ նախագահ Արտակ Կիրակոսյանը:

«Գիտեինք, որ օրենքները չեն գործում, խնդիրն այն էր, թե երկրի զարգացման համար ինչ խոչընդոտներ է պարունակում օրենսդրությունը: Կան զուտ օրենսդրական խոչընդոտներ, որոնք հաղթահարելուց հետո պետք է գա երկրորդ փուլը, որի դեպքում արդեն խորը և համակարգային փոփոխություններ կարելի է ակնկալել: Պետք է կարողանանք այնպիսի իրավիճակ ստեղծել, որ պետության հանդեպ ունեցած հանրային պահանջներն արտացոլվեն օրենսդրության մեջ: Այդ փուլը նոր է սկսվում և կտևի մինչև ԱԺ արտահերթ ընտրություններ: ԱԺ ընտրությունները նոր միայն կարող են դառնալ այն ռեստարտը, որով մենք կարող ենք խորքային բարեփոխումներ իրականացնել: Այսօր պառլամենտական մեծամասնություն ունեցող քաղաքական ուժը Երևանի ավագանու ընտրություններին չի մասնակցում: Սա նշանակում է, որ իրենք քաղաքական օրակարգից դուրս են: Այս պարագայում մինչև չհստակեցվի, թե որոնք են քաղաքական դաշտում իրական, գործող կուսակցությունները, հնարավոր չի լինի լուրջ բարեփոխումների անցնել»,–ասաց հ/կ նախագահը: 

Ինչ վերաբերում է նոր կառավարության կադրային քաղաքականության խնդրին, նա նշեց, որ այստեղ հաշվի է առնվել վստահության հանգամանքը:

«Առաջին հերթին ոչ թե պրոֆեսիոնալիզմը հաշվի առնվեց, այլ այն, որ կոռուպցիոն ճահիճն իրենց չի ներքաշի ու չեն առաջնորդվի նախկին իշխանությունների սկզբունքներով: Իհարկե, պրոֆեսիոնալիզմի առումով շատ լուրջ խնդիրներ կան ու պետք է լինեին: Պրոֆեսիոնալիզմը պետք է նրա համար, որ մարդիկ իրենց տեղերում կարողանան փոփոխությունների օրակարգ դնել: Այսօր, ըստ էության, այդ ժամանակը չի հասունացել. մի խնդիր կա` հասկանալ օրենքում ինչ է գրած ու համակարգն աշխատացնել: Սա մի կողմից նեղ, բայց մյուս կողմից բավականին բարդ խնդիր է: Մինչև ընտրություններ չլինեն, մինչև հանրությունն իր վստահության քվեն չտա, նույնիսկ վտանգավոր է խորքային փոփոխություններ կատարելը: Որովհետև, ըստ էության, հանրությունն այդպիսի մանդատ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը չի էլ տվել: Այս կառավարությունն ունի երկու մանդատ` կոռուպցիայի դեմ պայքար ու նոր, արդար ընտրությունների կազմակերպում»,– շեշտեց մեր զրուցակիցը:

Դիտարկմանը, թե, այդուհանդերձ, նաև վտանգավոր չէ՞ մինչև ընտրությունները հանդուրժել այն պաշտոնյաներին, ովքեր պրոֆեսիոնալ չեն, նա պատասխանեց.

«Վտանգավոր է, ու դրանից ելնելով` ընտրությունները հնարավորին չափ շուտ պետք է անցկացվեն: Այս անորոշ վիճակն իր մեջ բավականին վտանգներ ունի: Առաջինը ներքին վտանգներն են, երբ, ըստ էության, գործող անձանց համար պարզ չէ, թե մենք հիմա ուր ենք գնում: Առավել շատ վտանգներ կան արտաքին աշխարհի հետ հարաբերությունների համատեքստում: Առհասարակ, կարևոր է ոչ միայն օրակարգը, այլև մանդատը: Երբ դու ընտրությունների միջոցով ձևավորված իշխանություն չունես, շատ դժվար է կայուն հարաբերություններ կառուցել նաև միջազգային գործընկերների հետ: Դեռ կարողանում ենք այդ խնդիրը հաղթահարել` ցույց տալով, որ Ն. Փաշինյանն ունի հանրության մեծ շերտերի աջակցությունը, բայց, միևնույն ժամանակ, կան վտանգներ»:

Հարցին, թե զուտ հայտարարություններով և առանց խորը բարեփոխումների հնրավո՞ր է մինչև ընտրությունները պահել հասարակության այդ շերտերի աջակցությունը, չէ՞ որ սոցիալ–տնտեսականն, այնուամենայնիվ, եթե ոչ հիմա, ապա ինչ–որ փուլում կարևոր է լինելու, Արտակ Կիրակոսյանը պատասխանեց.

«Բնական է, որ պետք է նվազի այդ աջակցությունը, բայց դրանից վախենալ պետք չէ: Այսօրվա գործադիր իշխանության ռեյտինգը կարող է նվազել, բայց դրա մեջ ողբերգական բան չկա: Ն. Փաշինյանն ու իր թիմը ևս հասկանում են, թե ինչ օրակարգով են եկել: Եթե խիստ դնեին այն, որ իրենց նպատակն անպայմանորեն պետք է ընտրություններում հաղթելը լիներ, ընտրությունները կանցկացվեին հուլիսին կամ օգոստոսին: Բայց խնդիրը երկրի զարգացումն է, ինչի համար, այդուհանդերձ, որոշակի ժամանակ է պետք, որ քաղաքական դաշտը մի քիչ սկսի առողջանալ, և նոր ուժերը կարողանան իրենց օրակարգը ձևավորել»:

Արտակ Կիրակոսյանը շեշտեց, որ իր համար ընտրությունների անցկացման ողջամիտ ժամկետը 2018թ. տարեվերջը կլիներ: Նրա խոսքով, ամեն դեպքում, ընտրություններն էլ վերջնական լուծում չեն, մեկ է` ինչ– որ ժամանակ է պետք առաջընթացը տեսանելի դարձնելու համար: 

«Մարդիկ ապագայի նկատմամբ հավատ ունեն, դուրս են եկել լճացման փուլից, ինչն արդեն շատ մեծ առաջընթաց է: Հանրությունը միասնական է: Բայց ունենք մի իրավիճակ, երբ բավականին շատ լծակներ դեռ նախկին իշխանությունների ձեռքում են: Իներցիոն ձևով իրենց դիրքերը դեռ պահպանում են: Բայց որպես քաղաքական ուժ, որը կարող է իրենից լուրջ հակադրություն ներկայացնել, ես դա չեմ տեսնում»,–ասաց նա` ընդգծելով, որ հետզհետե այդ պահպանված դիրքերը ևս «կհանգեն»:

Արտակ Կիրակոսյանն այլ խնդիր ևս տեսնում է. «Շատ մարդիկ, ովքեր պաշտպանում էին հեղափոխությունը, այսօր իրենց այդ ամենից դուրս են տեսնում: Տեսնում են, որ չեն կարողանում իրենց մասնակցությունն ունենալ երկրի ապագայի ձևավորման մեջ: Անորոշության, լավ իմաստով չօգտագործված լինելու զգացում է, որը հիմա պետք է հաղթահարվի, եթե մենք ուզում ենք առողջ հասարակություն ունենալ: Դա կապված է նաև քաղաքական կուսակցությունների անորոշ վիճակի հետ: Ժամանակ է պետք, և մարդիկ քիչ–քիչ կսովորեն, որ հանրային կյանքում որևէ մասնակցություն ունենալու համար պարտադիր չէ գտնել մի հովանավորի, որի թևի տակ կարողանան իրենց պատկերացումները, ծրագրերն իրականացնել: Հովանավորումների ժամանակն անցել է»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак Карапетян