Թբիլիսիում վթարից տուժած երկու քաղաքացիները տեղափոխվել են ՀՀ
МЕЖДУНАРОДНОЕԹբիլիսիում օգոստոսի 20-ին վթարի հետևանքով տուժած և այնտեղ դեռևս բուժում ստացող ՀՀ երկու քաղաքացիները տեղափոխվել են Հայաստան:
Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Տուժածներից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բրիգադի ուղեկցությամբ և մասնագետների ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել կազմակերպել տեղափոխությունը, ինչին հաջորդել է հրատապ վիրաբուժական միջամտություն:
Մյուս հիվանդի վիճակը ևս ծանր է, սակայն կյանքին վտանգ չի սպառնում: Նրա հետագա բուժումը ևս կկազմակերպվի Հայաստանում:
Վթարից տուժածների հարազատները գերադասել են նրանց հետագա բուժումը կազմակերպել Հայաստանում, տեղափոխման կազմակերպչական հարցերը կարգավորվել են ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



