Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Երբ ուզում են «մատաղ» անել, առաջին հերթին ՓՄՁ–ին են հիշում». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՓՄՁ ներկայացուցիչների և արտադրողների շահերի պաշտպանությամբ զբաղվող «Համերաշխություն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ներսիսյանը «Փաստ» օրաթերթի լրագրողի հետ զրուցում տեղեկացրեց, որ այս պահին շուկայում թանկացումներ են տեղի ունեցել, որի պատճառը ներկրման ծախսերի ավելացումն է:

«Թուրքիայից Հայաստան ապրանք ներկրելու ծախսը 3 դոլարից դարձել է 4 դոլար 30 ցենտ: Մենք բողոքում էինք` ասելով, որ յուրաքանչյուր կիլոգրամի համար «Նորֆոլկ» ընկերությանը 70 ցենտ ավել գումար ենք մուծում, բայց այդ ընկերության փակվելուց հետո փոխանակ ներկրվող 1 կգ ապրանքի մաքսազերծման արժեքը 70 ցենտով նվազեր, 1 դոլար 30 ցենտով ավելացավ: Մեզ համար հասկանալի չէ այդ թանկացման պատճառը և պատրաստվում ենք այս հարցը ՊԵԿ–ում բարձրացնել»,– ասաց Ա. Ներսիսյանը: 

Կազմակերպության ղեկավարի խոսքով, իշխանությունները մի կողմից ասում են, որ ամեն ինչ անելու են ՓՄՁ–երի զարգացման համար, սակայն իրականացվող քայլերն ուղղակի հարվածում են ձեռնարկատերերին և ձեռներեցներին, ինչը ոչ միայն թույլ չի տաիս նախորդ կառավարության ժամանակ իրականացված փոփոխությունների հետևանքով հասցված վնասի չափը մեղմել, այլև նոր խնդիրների առջև է կանգնեցնում նրանց: «Ինչպես հասկանում ենք, գնալով ավելի է սրվում իրավիճակը: Սա մեծ հիասթափության պատճառ է, և ձեռնարկատերերը պատրաստվում են բողոքի ակցիաներ իրականացնել՝ իրենց ձայնը լսելի դարձնելու համար: Իմ անձնական վերլուծությունների արդյունքում հանգում եմ այն եզրակացության, որ տարին ավարտվում է, պետք է բյուջե լցնեն, այդ իսկ պատճառով էլ կրկին հիշել են ՓՄՁ–ներին»,– ասաց Ա. Ներսիսյանը:

Ով եկավ, առաջինը ՓՄՁ–ներին սկսեց հարվածել ու ողջ երկրի պարտք ու պահանջները դրեցին նրանց վրա, անհանգստանում է կազմակերպության ղեկավարը: Ստացվում է, որ այդ ոլորտը դիտարկում են որպես զոհ և այն զոհաբերելով են փորձում բյուջեն լցնել: Սա արատավոր մոտեցում է, որը պետք է փոխվի, ահազանգում են ձեռնարկատերերը, հակառակ դեպքում եղած ռեսուրսն էլ կփոշիանա:

«Երբ ուզում են «մատաղ» անել, առաջին հերթին ՓՄՁ–ին են հիշում: Մեկ այլ խնդիր էլ կա: Եթե նախկինում կարգոները ապրանքը մաքսազերծում էին և ձեռնարկատիրոջը հասցնում իր վաճառակետում, ապա հիմա ձեռնարկատերերն իրենք պետք է գնան օրերով, ժամերով հերթ կանգնեն, ձևակերպումներն իրականացնեն: Այսինքն, իրենց գործը պետք է թողնեն, գնան բեռի մաքսազերծման համար օրերով ժամանակ ծախսեն: Եվ եթե, օրինակ, օրական 10 բեռնատար է մաքսակետ հասնում, և յուրաքանչյուր բեռնատարի մեջ 10 ձեռնարկատիրոջ ապրանք կա, ապա յուրաքանչյուր օր 100 մարդ պետք է հերթ կանգնի, որպեսզի իր ապրանքը մաքսազերծի: Բացի այդ, մեկ այլ լրջագույն խնդիր կա: Այն ձեռներեցը, որը առաջինն է իր ապրանքը մաքսազերծում, ավելի շուտ է կարողանում իր ապրանքը շուկա հանել: Եվ այդ պայմաններում, օրինակ, 100–երորդ մաքսազերծողը չի կարողանա նրա հետ մրցակցել, քանի որ որոշ ժամանակ անց է կարողանալու մաքսազերծել իր ապրանքը: Սա էլ իր հերթին է լրացուցիչ լարվածություն առաջացնում»,– ասաց Ա. Ներսիսյանը:

Նման պայմաններում մարդիկ չեն կարողանում իրենց վարկային պարտավորություններն իրականացնել, և ստացվում է, որ շատ արագ կարող են դուրս մնալ շուկայից: Կազմակերպության ղեկավարի խոսքով, բիզնեսն այն ոլորտն է, որտեղ ձեռնարկատերերը ոչ միայն առաջիկա մեկ–երկու ամսվա, այլև մի քանի տարվա հաշվարկներ են իրականացնում, որպեսզի կարողանան մրցակցել ու դուրս չմնալ շուկայի պահանջներից: 

«2013 թվականին, դպրոցական սեզոնի ժամանակ 1 տաղավարը օրական 5–6 մլն դրամի առևտուր էր իրականացնում, բայց հիմա այդ թիվը հասել է ամենաշատը 800 հազար դրամի: Ի դեպ, դրան նպաստեց նաև այն, որ ԿԳ նախարարը հայտարարեց, թե սև և սպիտակ համազգեստով դպրոց հաճախելը պարտադիր չէ: Մեր իշխանությունները պետք է հաշվի առնեն նաև, որ շուկան շատ զգայուն օրգանիզմ է և որևէ հայտարարույուն անելուց առաջ պետք է մտածեն նաև, թե ձեռներեցներն ինչքան վնաս կարող են կրել ընդամենը մեկ այդպիսի հայտարարության պատճառով: Այսինքն, եթե որևէ փոփոխություն են ցանկանում իրականացնել, պետք է նախօրոք, մի քանի ամիս առաջ հայտարարեն, որպեսզի ձեռնարկատերերը չտուժեն: 10 հազար դոլարի վնասը վերականգնելու համար ձեռնարկատերը պետք է տարիներ շարունակ աշխատի: Այսօրինակ հարցերը մանր են թվում, բայց իշխանությունները պետք է շատ զգոն լինեն, որպեսզի լրացուցիչ խնդիրներ չառաջացնեն ՓՄՁ ներկայացուցիչների համար»,– ասաց Ա. Ներսիսյանը:

Հասարակական կազմակերպության նախագահը նշեց նաև, որ հունիսի 2–ին կազմակերպության կողմից նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն մինչ օրս նամակի պատասխանն անգամ չի ստացել: Նամակով փորձել են վարչապետին տեղեկացնել, որ բավականին մոտիկից ծանոթ լինելով թե՛ ժողովրդի և թե՛ պետության խնդիրներին, պատրաստ են անշահախնդիր, անգումար և անմնացորդ աշխատել հանուն ժողովրդի և պետության շահերի, սակայն մինչ օրս բոլոր առաջարկները մնացել են օդում կախված:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию