Ավելի քան 9 միլիոն դրամ, առանձնատուն և MERCEDES–BENZ E 350 ավտոմեքենա. «Փաստ»
ЭКОНОМИКА«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալ Հայկ Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը, համաձայն որի` նա ունի առանձնատուն, ինչպես նաև` MERCEDES–BENZ E 350 մակնիշի ավտոմեքենա: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Հայկ Սարգսյանի դրամական միջոցները կազմել են 7 000 000 ՀՀ դրամ և 5000 ԱՄՆ դոլար: Իսկ 2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացած եկամուտը կազմել է 3 723 340 ՀՀ դրամ, որը նա ստացել է ձեռնարկատիրական գործունեությունից:
Հավելենք, որ Հայկ Սարգսյանը ՀՀ սոցիալական ապահովության պետական հիմնադրամի նախկին նախագահ Զարեհ Սարգսյանի որդին է: Նրա եղբայրը՝ Նաիրի Սարգսյանը ևս պաշտոն է ստացել մայիսյան իշխանափոխությունից հետո: Վերջինս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնականն է:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում