Կարակասում մետրոյով երթևեկության արժեքը կաճի 12 անգամ
МЕЖДУНАРОДНОЕՎենեսուելայի մայրաքաղաք Կարակասի բնակիչները սեպտեմբերի 10-ից ստիպված կլինեն վճարել մետրոով երթևեկելու համար, որը 2017-ի վերջից անվճար է եղել:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, միևնույն ժամանակ նշվում է, որ մետրոյով ուղևորության արժեքը կմեծանա 12.5 անգամ: Մետրոպոլիտենի տեղեկացմամբ՝ տոմսերի վաճառքը մեկնարկում է սեպտեմբերի 8-ից: Իսկ տոմսի արժեքը կկազմի 0.5 ինքնիշխան բոլիվար, որը հավասարվում է 50 000 հին բոլիվարի:
Ի դեպ, 2017 թվականին՝ նախքան տոմսերի չեղարկումը, մեկ ուղևորությունը մետրոյով արժեցել է 4 հին բոլիվար: Դոլարի փոխարժեքը կազմել է մի քանի միլիոն բոլիվար:
2017-ին մետրոյի տոմսերից հրաժարվելու պատճառը կապված է եղել դրանք տպելու համար անհրաժեշտ թղթի բացակայության հետ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



