Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Հայհոյանքից պաշտպանելու լրացուցիչ մեխանիզմներ հորինելը ջուրծեծոցի է». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ փաստաբանների պալատն առաջարկում է քրեականացնել հայհոյանքն ու Քրեական օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ. Հայհոյանքը՝ խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ եղանակով հանրորեն հայտնի անպարկեշտ բառերի և հասկացությունների հրապարակային արտահայտումը համացանցում կամ զանգվածային լրատվության միջոցներով՝ ուրիշի պատիվն ու արժանապատվությունն արատավորելու նպատակով` պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ մինչև մեկ ամիս ժամկետով»:

Փաստաբան Երվանդ Վարոսյանի խոսքով, առհասարակ, վիրավորանքի կամ զրպարտության հարցը Հայաստանի Հանրապետությունում օրինական կարգով լուծված է:

«Քաղաքացիական օրենսգրքում կա համապատասխան հոդված, ըստ որի` եթե անձը գտնում է, որ իրեն վիրավորել են կամ զրպարտել, օրենքով սահմանված մեխանիզմներով պաշտպանվելու հնարավորություն ունի: Հայհոյանքից ինչ–որ մեկին պաշտպանելու համար լրացուցիչ ինչ–որ մեխանիզմներ հորինելը ջուրծեծոցի է: ՓՊ հիմնավորումները ողջամիտ և տեղին չեն: Սա ժամանակ սպանելու հերթական հնարավորությունն է իրենց կողմից: Այդ առաջարկը, որը ներկայացվել է Արդարադատության նախարարությանը, որն էլ այդ ամենը լուրջ է ընդունել, իրավաբանության հետ առհասարակ կապ չունի»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց Ե. Վարոսյանը:

Փաստաբանը շեշտեց` ի՞նչ ասել է հայհոյանք, ի՞նչ ասել է` հանրորեն հայտնի անպարկեշտ բառերի և հասկացությունների հրապարակային արտահայտում:

«Եթե հայհոյանքը փորձում ես քրեականացնել, հստակ և բառ առ բառ յուրաքանչյուր հայհոյանք պետք է օրենքում նշված լինի, որովհետև օրենքը պետք է կանխատեսելի լինի քաղաքացու համար: Քաղաքացին պետք է բառացի իմանա, թե ինչն է իրեն արգելվում արտաբերել: Կարծում եմ` սա փաստաբանների պալատում առկա լրջագույն խնդիրները կոծկելու միտում ունի և այդ ամենը շեղելու համար է արվում: Արդարադատության նախարարը նամակ է գրել փաստաբանների պալատին: ՓՊ–ն էլ մեզ տեղեկացրել է, որ նախարարը պատրաստվում է այդ փաթեթը դնել շրջանառության մեջ: Ես չեմ ցանկանա հավատալ, որ ԱՆ–ն ևս լծվել է այս հիմարաբանությանը` փորձելով կոծկել ՓՊ–ում տիրող իրավիճակը: Ես նախարար Արտակ Զեյնալ յանին հստակ ներկայացրել եմ, թե ինչ է կատարվում ՓՊ–ում. ծախսվում են պետական միջոցները, որոնց հայտերն ինքն անձամբ է հաստատում: Բայց մինչ օրս քար լռություն է, փոխարենը` այդ հիմարաբանությունը շրջանառության մեջ դնելու ցանկություն կա: Սա ի՞նչ է, ես հետևողական եմ լինելու: Խորհուրդ կտայի զբաղվել պետական միջոցների մսխումների հարցով և ոչ թե այդպիսի դատարկաբանություններով: Ի վերջո, մենք հեղափոխություն ենք արել, որ մեր պետական պաշտոնյաները աչք փակե՞ն չարաշահումների վրա, մենք դա թույլ չենք տալու: Ես որտե՞ղ պետք է դրական տեղաշարժ տեսնեի, երբ աչք է փակվում այն հանգամանքի վրա, որ պետական միջոցներով, իմ և ձեր հարկերով վճարվող մեքենան, որը պետությունը հանրային պաշտպաններին դատարաններ, մեկուսարաններ տեղափոխելու համար է տրամադրել, ՓՊ նախագահն ապօրինի օգտագործում է որպես իր ծառայողական մեքենա: Ես ուզում եմ հասկանալ, սա նկատելո՞ւ է նախարարը, թե՞ ոչ: Ես արդեն երեք ամիս է` սպասում եմ: Բացի այդ` հստակ նշել եմ, որ հանրային պաշտպանի գրասենյակի կարիքների համար պետության կողմից փոխանցվող ամսական 4 միլիոն դրամը ոչ նպատակային է ծախսվում: Այդ գումարները վերցնում, արհեստականորեն ուռճացված ՓՊ աշխատակազմի աշխատավարձերն են վճարում, որի իրավունքը չունեն: Իսկ երբ տեսնում եմ, որ դրա փոխարեն նախարարը նկատել է հայհոյանքը քրեականացնելու ինչ–որ թուղթ, զայրանում եմ: Պարո՛ն նախարար, եթե պատրաստվում եք այդ թուղթը դնել շրջանառության մեջ, իսկ ամսական 4 միլիոն դրամի վրա թքած ունեք, ապա ոչինչ չի փոխվել, ոչի՛նչ»,–նշեց մեր զրուցակիցը:

Երվանդ Վարոսյանը հայտնեց, որ այս ամբողջ ընթացքում այդ հարցերը բարձրացրել է Fecebook–ի իր էջում, նշել նաև նախարարին, բայց արձագանք չկա. «Քանի որ հիմա Արտակ Զեյնալյանը քարոզարշավով է զբաղված, ես ժամանակավորապես դադարեցրել եմ այդ երևույթների վերաբերյալ իմ գրառումները, թեպետ շարունակելու եմ նախարարին մշտապես տեղեկացնել դրանց մասին: Բայց ոչ թե լռություն, այլ արձագանք եմ ակնկալում»:

Փաստաբանը նշեց, որ վերոնշյալ նախագիծը լուրջ չէ, ուստի նպատակահարմար էլ չէ խորանալ ու հասկանալ, թե հետևանքն ինչ կարող է լինել. «Ես ուղղակի զարմացած եմ, որ ՀՀ պետական մարմինը դրանով զբաղվելու ժամանակ է գտել: Ամեն ինչ մի կողմ` քրեակատարողական հիմնարկների պատասխանատու մարմինը ժամանակ է գտել զբաղվել այդ հիմարաբանությամբ, սա է խնդիրը: Մենք լրջանալու, սթափվելու կարիք ունենք: Թող Արտակ Զեյնալ յանն իմ բարձրացրած հարցերն ու այդ հիմարաբանությունը նժարի վրա դնի և իրեն հարց տա` ինչո՞վ է զբաղված որպես նախարար և ի՞նչ տարբերություն իր և իր նախորդի միջև: Երբ այդ պատասխանը գտնի, թող հրապարակային պատասխանի իմ հարցադրումներին»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию