Փոխառություններ, ավտոմեքենա և առանձնատուն. «Փաստ»
ЭКОНОМИКА«Փաստ» օրաթերթը գրում է.
Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության անվտանգության ապահովման բաժնի զորահավաքային և քաղաքացիական պաշտպանության բաժանմունքը 2018թ. մայիսից նոր պետ ունի: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակվել է նոր պետի` Անդրանիկ Վարդերեսյանի՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Ներկայացվածից տեղեկանում ենք, որ Անդրանիկ Վարդերեսյանը «AUDI A 4 1.8I» մակնիշի ավտոմեքենա է հայտարարագրել և առանձնատուն:
Բաժանմունքի պետի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 2 մլն ՀՀ դրամ: 2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտները գոյացել են աշխատավարձից և ստացված փոխառություններից (վարկեր): Աշխատավարձային եկամուտները նշված ժամանակահատվածում կազմել են 1 452 436 ՀՀ դրամ, իսկ փոխառություններինը (վարկեր)` 1 մլն ՀՀ դրամ: Աշխատավարձի և փոխառությունների հանրագումարը կազմել է 2 452 436 ՀՀ դրամ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում