Ереван, 09.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ռիչար Միլսը ծանոթացել է ԱՄՆ-ի աջակցությամբ Վայոց ձորում իրականացվող գյուղատնտեսական ծրագրերին

МЕЖДУНАРОДНОЕ

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանի ուղեկցությամբ նոյեմբերի 5-ին այցելել է Վայոց ձորի մարզում ԱՄՆ աջակցությամբ գործող մի շարք գյուղատնտեսական ընկերություններ: Այցը կազմակերպվել է ԱՄՆ դեսպանատան կողմից հայտարարված գյուղատնտեսության և գյուղի զարգացման միամսյակի շրջանակներում:

Ինչպես  տեղեկացրին Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից, այցի ընթացքում շրջայց է կատարվել Եղեգնաձորի «ԱՐԻԴ» այծաբուծական կենտրոնում, որը հիմնադրվել է 1999 թվականին` ԱՄՆ գյուղդեպարտամենտի Մարկետինգի աջակցության ծրագրի կողմից: Գենետիկ գիտության կիրառման, ինչպես նաև տեխնիկական աջակցության, գենետիկ փորձերի և անասնաբուժական խորհրդատվության տրամադրման միջոցով կենտրոնն օգնում է մշակել անկախ և տնտեսապես կենսունակ միջոցներ` ուղղված Հայաստանում կաթնատու այծերի աճեցմանը: ԱՄՆ գյուղդեպարտամենտի «Ագ րոտուրիզմի զարգացման»  ծրագրի շրջանակներում վերջերս «ԱՐԻԴ» կենտրոնը սկսել է հետաքրքրվել նաև ագրոտուրիզմի հնարավորություններով: Այծի պանրի և այլ մթերքների պատշաճ գովազդումը զբոսաշրջիկների շրջանում կօգնեն տեղացի ֆերմերներին ստանալ հավելյալ եկամուտներ:

«Ուրախ եմ տեսնել այս ընկերությունը: Սա ոչ միայն հաջողակ գիտական գործունեության իրականացման միջոցով Հայաստանում այծաբուծության որակը բարելավող նախաձեռնություն  է, այլ  նաև լուրջ հեռանկարներ է բացում գյուղի բարիքներն ու դարերի ընթացքում հղկված տնտեսավարման գիտելիքները ներկայումս տուրիզմի զարգացմանը ծառայեցնելու համար», - ասել է դեսպան Միլսը:  

Աղնջաձորի կաթի հավաքման կետում դեսպանն ու փոխնախարարը հանդիպել են նաև կաթնամթերք արտադրող կոոպերատիվների ներկայացուցիչներին: Կառույցը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ «Գյուղի զարգացման արդի նախաձեռնություն» (ARDI) ծրագրի կողմից: 5 տարի տևողությամբ և 4 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ այս ծրագիրը մեկնարկել է 2013-ի սեպտեմբերին: Ծրագիրը նպատակ ունի խթանել գյուղական զբաղվածությունն ու եկամուտները: «Ֆերմերների հետ զրույցներիցս հասկացել եմ, որ ցանկանում են ավելի շատ կաթ վաճառել և անել դա շարունակաբար: ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ գործող կոոպերատիվի շնորհիվ նրանք ունեն բոլոր գործիքներն ու ռեսուրսները կլոր տարին երկարաժամկետ աշխատանք և եկամուտ ունենալու համար»:

Այցի վերջին կետը Սալլի գյուղում գտնվող «Սելիմ» այծի պանրի արտադրամասն է եղել: Այս կառույցը հիմնադրվել է 2002 թվականին ԱՄՆ գյուղդեպարտամենտի Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի (CARD) ջանքերով: Օգտագործելով տեղական այծի կաթը՝ նրանք արտադրում են ֆետա պանիր տեղական սպառման և արտահանման համար:  Հիմնադրումից ի վեր՝ CARD-ն աջակցում է արտադրամասին տեխնիկական վերապատրաստման,  ապրանքատեսակի զարգացման հարցերում, ինչպես նաև աջակցում է ֆինանսապես՝ օգնելով մեղմել  արտարժույթի փոխարժեքի տատանման հետևանքները:  

«Հպարտանում եմ՝ տեսնելով, թե ինչպես է տարբեր շրջաններում մեր տրամադրած աջակցությունը կաթնամթերքի արտադրությանը տվել իր արդյունքները, ինչի վկայությունն է այս կառույցների տպավորիչ և արհեստավարժ գործունեությունը: Նույնիսկ տրամադրվող համեստ աջակցության պայմաններում հայ ֆերմերները կարողանում են դառնալ մրցունակ տարածաշրջանային արտահանման շուկայում: Սա նպաստում է եկամուտի ավելացմանը ոչ միայն այստեղ, այլ ողջ Հայաստանի տարածքում»,-ասել է դեսպան Միլսը:

Դեսպանն ու փոխնախարարն այցն ավարտել են ԱՄՆ ՄԶԳ  ծրագրերի կողմից աջակցություն ստացող Ռինդի, Չիվայի, Ելփինի համայնքապետերի և համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումներով: Այս ֆերմերները միրգ են աճեցնում և վաճառում մայթեզրյա տաղավարներում կամ շուկաներում: Նրանց գործունեությունն էլ ավելի ընդլայնելու համար ԱՄՆ ՄԶԳ աջակցում է նրանց ոռոգման ծրագրերով և սառնարանային տնտեսություններով՝ հնարավորություն տալով նրանց իրենց բերքը վաճառել ամբողջ Հայաստանում: Այս ծրագրի շրջանակներում կբացվեն նաև 420 մարդու համար նախատեսված երկարաժամկետ աշխատատեղեր:      

 

На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян