Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Ռուսաստանը միջամտելու կարիք կամ ցանկություն այս փուլում չունի». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Յուրաքանչյուր երկրում, որտեղ տեղի է ունենում իշխանափոխություն, մանավանդ այն ճանապարհով, ինչպես տեղի է ունեցել Հայաստանում, բնական է, որ արտաքին աշխարհը պետք է և՛ ստանա, և՛ տա համապատասխան ազդակներ: Փաշինյան–Պուտին հանդիպմանն ընդառաջ «Փաստ»–ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:

«Անկախ նրանից, թե ինչ ճանապարհով են եկել իշխանության, նոր իշխանությունները պետք է հանդիպեն գործընկեր և հարևան պետությունների հետ ու ներկայացնեն արտաքին քաղաքականության մասին իրենց տեսլականը: Կամ պետք է ասեն, որ մեր արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ չեն լինելու, կամ էլ ասեն, որ լինելու են և նշեն ուղղությունները: Սա իշխանափոխությունից հետո շատ տրամաբանական է և ընդունված միջազգային պրակտիկայում: Եթե նոր իշխանության մոտեցումները նախորդ իշխանությունների մոտեցումներից տարբերվում են, ապա անպայման երկկողմ կամ բազմակողմ մակարդակներով նոր իրողությունները ներկայացնելու անհրաժեշտություն կա: Այս առումով Հայաստանը բացառություն չէ: Ակնհայտ է, որ նոր իրողությունները հաշվի առնելով` ՀՀ նոր իշխանություններն աշխարհաքաղաքական կենտրոններում իրենց ռազմավարական դաշնակիցների կամ գործընկերների մոտ պետք է ներկայացնեն իրենց նոր դիրքորոշումը, եթե,  իհարկե, դա կա: Պետք է հիմնավորեն, թե ինչու են քաղաքականության մեջ այսպիսի փոփոխություններ անում, եթե ընդհանրապես անում են»,–ասաց նա` հավելելով, որ հայ–ռուսական հարաբերություններն այդ առումով ևս բացառություն չեն:

«Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն ու գործընկերն է և կարիք ունի հասկանալու, թե ի՞նչ է տեղի ունենում Հայաստանում, ի՞նչ քաղաքական մոտեցումներ կան, ինչպե՞ս է Հայաստանը պատկերացնում իր ապագան ՀԱՊԿ–ում, ԵԱՏՄ–ում, ռազմավարական երկկողմ հարաբերություններում: Տասնյակ հարցեր կան, որոնց շուրջ ամենաբարձր մակարդակով պետք է քննարկումներ և ընդհանուր հայտարարի գալու գործընթաց լինի»,–նշեց քաղաքագետը:

Այցին ընդառաջ կրկին սրվեցին ՌԴ–ի կողմից Հայաստանի ներքին գործերին խառնվելու վերաբերյալ քննարկումները: Հարցը ավելի մեծ հնչեղություն ստացավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությունից հետո, ըստ որի` «Մոսկվան մտահոգված է, որ Հայաստանում իրավիճակը դեռ եռում է»: Նշված դիտարկմանն ու հարցին, թե այցի համատեքստում որքանո՞վ է տեղավորվում ՀՀ ներքին գործերին խառնվելու բաղադրիչը, Սուրեն Սարգսյանը պատասխանեց. 

«Ես հավատում եմ ՌԴ կողմի այն պնդմանը, թե Ռուսաստանը Հայաստանի ներքին հարցերի, ներքաղաքական գործընթացների մեջ ներքաշվելու ցանկություն ու կարիք չունի: ՌԴ–ն, որպես ՀՀ բարեկամ երկիր, բնականաբար, պետք է հասկանա, թե ինչ է կատարվում իր բարեկամ երկրում, սա տրամաբանական մոտեցում է և տեղավորվում է այն տրամաբանության մեջ, ինչի մասին խոսում էինք վերոնշյալում: Բոլոր կողմերի համար ամենաընդունելի ֆորմուլան հետևյալն է. քաղաքական խնդիրները պետք է կարգավորվեն քաղաքական, իրավականները` իրավական դաշտում: Դրանք երբևէ չպետք է խաչվեն: Եթե խաչվում են, լուրջ խնդիրներ են ծագում, որոնք ունենում են ոչ միայն ներպետական, այլև արտաքին քաղաքական զարգացումներ: Հայաստանի ներքին գործերին միջամտելու կարիք կամ ցանկություն Ռուսաստանն այս փուլում չունի, որովհետև, այդուհանդերձ, իշխանությունների հետ երկխոսություն կա: Այդ մասին փաստում է այն հանգամանքը, որ վարչապետն արդեն 3–րդ անգամ է այցելում Ռուսաստան»,–ասաց Սուրեն Սարգսյանը` ընդգծելով, որ իրականում գործընթացն այդքան էլ վատ չէ, ինչպես կրող են ներկայացնել շատերը: 

Նրա խոսքով` բոլոր հարցերին կարելի է լուծում տալ միայն երկխոսությամբ, որ անհասկացվածություն կամ անվստահություն չլինի:

Ինչ վերաբերում է այցին զուգահեռ առկա այն քննարկումներին, որոնց թեման Ադրբեջանի` ՀԱՊԿ–ին անդամակցելու հնարավորությունն է, քաղաքագետը նշեց, որ ՀԱՊԿ անդամ դառնալու համար անհրաժեշտ է ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների համաձայնությունը. «Բայց պետք չէ մոռանալ, որ Ադրբեջանը եղել է ՀԱՊԿ անդամ և դուրս է եկել, քանի որ Հայաստանը ՀԱՊԿ–ի անդամ է: Եթե Ադրբեջանը դառնա ՀԱՊԿ անդամ, ապա ՀԱՊԿ–ը, որպես կառույց, որը Հայաստանի անվտանգության երաշխավորներից մեկն է, ՀՀ–ի համար ուղղակի կդադարի գոյություն ունենալ: Հայաստանը չպետք է թույլ տա, որ Ադրբեջանը դառնա ՀԱՊԿ անդամ: Այդ հնարավորությունը կա, քանի որ ՀԱՊԿ կանոնադրությամբ աշխատում է կոնսենսուսային ինստիտուտը: Կարծում եմ` հնարավոր է, և Հայաստանը պետք է կիրառի վետոյի իր իրավունքը Ադրբեջանի անդամակցության դեմ»:

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը նկատեց, որ Ադրբեջանը պաշտոնական մակարդակով չի հայտարարել այդ անդամակցության ցանկության մասին, դրա մասին խոսել են պատգամավորներ. «Կարծում եմ` սա «пробный шар» է, որ գցվել է քաղաքական դաշտ` շոշափելու որոշ տրամադրություններ, մոտեցումներ: Սա քաղաքականության մեջ ընդունված պրակտիկա է»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию