Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Պատվերով որևէ նյութ չենք դնելու, որևէ նյութ չենք հանելու». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս հայկական մեդիաընտանիքն ավելացավ ևս մեկ լրատվամիջոցով, ինչը, բնականաբար, ոլորտի ներկայացուցիչների, լրագրողների և այլ մասնագետների համար լավ լուրերից է: Լավ այն առումով, որ մի կողմից մեծանում է մրցակցությունը, մյուս կողմից էլ հույսը, որ այն, ինչ մյուսները չեն նկատում, կնկատեն ուրիշները: Ի՞նչ նոր ասելիքով են տարբերվելու մեր գործընկերները եղած լրատվամիջոցներից և ո՞րն է լինելու լրատվամիջոցի հիմնական ասելիքը: Այս և այլ հարցերի մասին է «Փաստ» օրաթերթի լրագրողի զրույցը «Արմդեյլի» լրատվական գործակալության տնօրեն Ծովինար Խաչատրյանի հետ

– «Փաստ» օրաթերթի ողջ անձնակազմի անունից շնորհավորում եմ Ձեր մուտքը մեդիաընտանիք: Ձեր թիմի համար ո՞րն է լինելու աշխատանքի սկզբունքը, մամուլում առկա ո՞ր բացերն եք փորձելու լցնել Ձեր ներկայությամբ:

– Շնորհակալ եմ շնորհավորանքի համար։ Մեր թիմը հանդես չի գալու բարձրագոչ և պաթետիկ խոստումներով, մենք աշխատելու ենք ընթերցողի տեղեկատվություն ստանալու իրավունքի ապահովման համար: Ամեն ինչ անելու ենք որակյալ և փաստարկված տեղեկատվություն արտադրելու ուղղությամբ։ Մեր տեղը մեդիադաշտում կորոշի ընթերցողը, և ես վստահ եմ, որ շատ արագ մենք ընթերցողին մեզ վստահելու լուրջ հիմքեր կտանք։ Բացեր նախանշել, դժգոհություններ հայտնել եղած մեդիադաշտից՝ սա մեր ոճը չէ, մենք չենք պատրաստվում ինքնահաստատվել գործընկերների հաշվին։ Բոլորի հետ ունենք և պահպանելու ենք գործընկերային, մեծ մասի հետ՝ ընկերական հարաբերություններ։ Լրագրողները պետք է իրենց զգան մեկ մասնագիտական համայնքի անդամ, մեր ներքին կայունացնող և կարգավորող մեխանիզմներով, մասնագիտական էթիկայի բարձր չափանիշներով, հասարակության առաջ պատասխանատվության բարձր զգացումով։

– Երկար տարիներ լրատվամիջոցների հետ աշխատել եք պետական և հանրային կառույցներ ներկայացնելով, ինչպես ասում են՝ բարիկադի այն կողմից: Լրատվական դաշտ տեղափոխվելը Ձեզ մոտ ի՞նչ զգացում է առաջացնում:

–Իրականությունն այդքան էլ այդպիսին չէ։ Աշխատանքային գործունեությունս սկսել եմ ուսանողական տարիներից, իսկ թերթերին թղթակցել եմ շատ ավելի վաղ։ Քչերը գիտեն, բայց եղել եմ Panorama.am կայքի հիմնադիրներից։ Աշխատանքը խորթ չէ բացարձակ, իսկ բարիկադներ բառը պատերազմի զգացողություն է առաջացնում: Ամեն դեպքում հաստատ թշնամու դաշտ չեմ տեղափոխվել, ո՛չ գերի եմ, ո՛չ էլ հայրենադավ։ Դժվար է, իհարկե, ոլորտ փոխելը, բայց միշտ զգացել եմ, որ ազատ ստեղծագործելու համար ի պաշտոնե կաշկանդվածություն եմ ունեցել. իհարկե, այն փոխլրացվել է PR բաղադրիչով, բայց մի օր իմ կյանքում էլ պիտի իրավիճակ փոխվեր, չէ՞ (ծիծաղում է)։

– «Արմդեյլի» լրատվական գործակալության հիմնադիրը Հովհաննես Մանուկյանն է, բավականին հայտնի հանրային կերպար։ Ի՞նչ չափով է նա ազդելու կայքի քաղաքականության և ուղղվածության վրա, այլ կերպ ասած՝ չի՞ սահմանափակելու արդյոք Ձեր թիմի ստեղծագործական աշխատանքը, օրինակ, չի՞ հրահանգի արդյոք որևէ նյութ գրել կամ ինչ-որ թեմաներից հեռու մնալ։ 

– Հովհաննես Մանուկյանի հետ նոր չէ, որ աշխատում եմ։ Արդարադատության նախարարությունում մամուլի խոսնակի կարգավիճակում աշխատելիս չի եղել մի դեպք, երբ որևէ ձևով խոչընդոտ զգամ իմ աշխատանքին կամ որևէ պարտադրանք։ Իր ֆեյսբուքյան էջում Հովհաննես Մանուկյանը հրապարակայնորեն հայտարարել է նաև, որ լրատվամիջոցն իր համար սոցիալական ներդրում է, և ինքը չի միջամտելու խմբագրության գործունեությանը։ Հակառակ պարագայում ես չէի համաձայնի ղեկավարել այս կառույցը։ Ես կավելացնեմ նաև, որ «Արմդեյլի»–ի գործունեության ողջ պատասխանատվությունն իմն է, հրապարակումների պատասխանատվությունը՝ խմբագրությանը և լրագրողներինը։ Պատվերով որևէ նյութ չենք դնելու, որևէ նյութ չենք հանելու: Եվ հորդորում եմ զերծ մնալ մեզ նման խնդրանքով դիմելու գայթակղությունից։

-Այնուամենայիվ, այս մեդիառեսուրսը կապվում է Հովհաննես Մանուկյանի անվան հետ, և «Արմդեյլի»–ի մասին հայտարարելուց անմիջապես հետո կարծես հրապարակումներ եղան նրա նախկին պաշտոնավարման ժամանակահատվածի մասին։ Ինչպե՞ս եք վերաբերվում նրա անվան շուրջ չմարող հակասական տեղեկություններին։

–Երբ մարդիկ սկսում են նորմայից շատ հորանջել, նշանակում է առնվազն թթվածնային քաղց ունեն։ Միակ բանը, որ մնում է այդ մարդկանց մաղթել, առողջությունն է, ինչը և կանեմ։ Եվ նաև մեկ խորհուրդ. հենց այդ առողջությունը պահպանելու համար անհրաժեշտ է նորմալ մարդկային ինքնապաշտպանական բնազդ և խոհեմություն՝ այդ բնազդի դեմ չգնալու, թե չէ շատ դժվար կլինի հետո նրանց օգնելը։ Միաժամանակ ասեմ, որ շատ եմ ուրախանում առանձին լրատվամիջոցների ղեկավարների ադեկվատ պահվածքից, երբ մերժում են կոնկրետ խմբերի տված հին ձայնապնակը նորից պտտեցնելու շահագրգիռ խնդրանքը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию