Որքա՞ն է նախկինում հօգուտ Քոչարյանների ընտանիքի վճիռներ կայացրած դատավորի ունեցվածքը. «Փաստ»
ЭКОНОМИКА«Փաստ» օրաթերթը գրում է.
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի դրամական միջոցների չափը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է 2 մլն ՀՀ դրամ և 10 000 ԱՄՆ դոլար: Այս մասին տեղեկանում ենք պաշտնը ստանձնելու՝ 2018թ. հայտարարագրից: Դատավորը շարժական և անշարժ գույք չի հայտարարագրել: Պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա` 2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրը ստացված եկամտի աղբյուրը աշխատավարձն է եղել, որը կազմել է 301 հազար դրամ: Արայիկ Մելքումյանը, ով դատավոր է աշխատում 2008 թվականից, մամուլի ուշադրության պակասը երբեք չի զգացել: Նշենք, որ անցած տարի տեղեկություն տարածվեց, թե Մելքումյանի գլխին մութ ամպեր են կուտակվել և նա կարող է հեռանալ դատական համակարգից: Դատավորը հայտնի է նաև ԶԼՄ–ների դեմ կայացրած վճիռներով: Նա հօգուտ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի 2009թ. վճիռ էր կայացրել, որով «Հայկական ժամանակ» օրաթերթը նրանց ընտանիքին պետք է 3 միլիոն 620 հազար դրամ վճարեր։ Իսկ 2011 թ., համաձայն Ա. Մելքումյանի վճռի, «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ–ն Քոչարյանների ընտանիքին 3 միլիոն դրամ պետք է վճարեր նրանց վիրավորլու, զրպարտելու, պատիվն ու բարի համբավը արատավորող տեղեկություններ հրապարակելու համար:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում