Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյան. «Սա այն չէ, ինչ գոհացնում է ինձ»
СПОРТԱզգերի լիգայի խաղարկության խմբային փուլում իր առաջին հանդիպումն անցկացրեց Հայաստանի հավաքականը: Մեր ընտրանին 2:1 հաշվով հաղթեց Լիխտենշտեյնին:
Խաղից հետո մամուլի ասուլիս է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը.
Խաղի մասին
«Լավ կլիներ, որ խաղն ընթանար մեր սցենարով: Այդպես չստացվեց, քանի որ, նախ վնասվածք ստացանք առաջին կեսում, երկրորդը՝ մի շարք պահեր չօգտագործեցինք:
Իմ ֆուտբոլիստները մասամբ են կատարել իրենց առջև դրված խնդիրը: Դրվագներով էին անում այն, ինչ ֆուտբոլիստներից պահանջում էի: Սա այն չէ, ինչ գոհացնում է ինձ: Մեզ ապագայում դժվար է լինելու: Գոլ խփելը շատ մեծ կապ ունի: Եթե իրացնեինք մեր պահերն, ապա խաղավերջում ավելի հանգիստ կլինեինք:»
Արմեն Մանուչարյանի ընտրության մասին
«Այն ժամանակահատվածը, որ նա խաղաց, ինձ թվում է բարձր որակով ֆուտբոլ ցուցադրեց: Ես գոհ եմ նրա խաղից: Թե ինչու է վնասվածք ստացել, դեռ կպարզենք: Հնարավոր է, որ պատճառները խորը լինեն: Ձախ եզրում մի փոքր պասիվ էինք, քանի որ այդ գոտում ունեին արագ ֆուտբոլիստ ու ավելի շատ փորձում էինք գրոհել աջ եզրով»:
Ալեքսանդր Կարապետյանի մասին
«Իհարկե, հետևում ենք նրա խաղերին: Նա մեր տեսադաշտում է ու հնարավոր է հրավիրվի հավաքականի՝ հոկտեմբերին կայանալիք խաղերին: Նախկինի հետ համեմատած, հիմա նա մեծ առաջընթաց է ապրել:
Ինչ վերաբերվում է այսօրվա խաղի հարձակվողների ընտրությանը, ապա Արասը, Յագանը, Մխիթարյանն ու Մարկոսը ավելի հարմար են նման թիմերի հետ խաղերում: Նրանք պետք է գնդակ ընդունեին մրցակցի պաշտպանությունում ու, անցնելով կիսապաշտպանություն, սկսել թիմի գրոհները»:
Մրցակցի մասին
«Ավելի շատ սպասում էինք, որ պետք է խաղան 5-3-2 մարտավարությամբ, քանի վերջին խաղերում այդպես են խաղացել: Լիխտենշտեյնն, ի տարբերություն Անդորայի, ավելի շատ է սիրում բաց ֆուտբոլ խաղալ: Փորձել էին անակնկալ անել, սակայն լավ էինք պատրաստվել:
Արդյո՞ք, սա է մեր թիմի հիմնական մեկնարկային կազմը
«Դժվար է ասել, որ սա հիմնական կազմն է: Ֆուտբոլիստները հավաքական են ժամանում մի քանի օրով: Նայում ենք նրանց ֆիզիկական վիճակը, մրցակցին ու նոր հասկանում, թե որն է մեր հիմնական կազմը: 23 ֆուտբոլիստների մեջ փորձում ենք ընտրել լավագույններին»
Կհասցնե՞նք վերկանգնվել հաջորդ խաղին
«Արդեն այսօրվանից սկսել ենք պատրաստվել մյուս խաղին: Սնունդի մասնագետը, բժիշկը... նրանք արդեն հիմա պատրաստում են ֆուտբոլիստներին: Հույս ունեմ, որ այս ամենի միջոցով կհասցնենք վերականգնվել: Բացի այս, կազմում կլինեն փոփոխություններ»:
Պաշտպանությունում թիմի խաղի մասին
«Այս պաշտպանությունն ամենաօպտիմալն էր՝ հաշվի առնելով մեր ներկայիս վիճակը: Չալըշըրը շատ լավ խաղաց ու գոհ եմ նրանից»:
Օզբիլիս մասին
«Օզբիլիսն իր ակումբում անցկացրած խաղերից միայն վերջին խաղում 90 րոպե վստահ խաղաց: Երեկ էլ նրան ասեցի, որ դու հերոս ես, քանի որ այդ վնասվածքը մեկ անգամ ստանալուց հետո շատերն ավարտում են կարիերան, սակայն նա երեք անգամ նույն վիրահատությունն է տարել: Ինձ թվում է, որ ինչ-որ բան նրան խանգարում է: Կարող է ոտքի մեջ չլինի այդ ամենը, այլ գլխի, սակայն միայն գովեստի խոսքերի է արժանի, քանի որ այդ ամենից հետո նման կարգի ֆուտբոլ է խաղում»:
Մակեդոնիայի մասին
«Գիտենք մրցակցի ուժեղ թույլ կողմերը: Նույնիսկ գիտենք, թե ինչ կազմով ենք խաղալու: Գոռ Մալաքյանն ունի մի փոքր խնդիրներ. նրան տեղափոխել են հիվանդանոց, Մանուչարյանն էլ վնասվածք ստացավ: Տեսնենք, թե ինչպես կլինի նրանց հետազոտությունների արդյունքները»:
«Մակեդոնիայի հետ խաղին 11 մետրանոցը կիրացնի Մխիթարյանը, մնում է վաստակենք այն»,-ավարտել է Մինասյանը: