ՀՔԾ-ն չի մեկնաբանում Լևոն Երանոսյանին հարցաքննության հրավիրելու մասին լուրը
ОБЩЕСТВОՀայաստանի հատուկ քննչական ծառայությունը չի մեկնաբանում ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանին հարցաքննության հրավիրելու մասին լուրերը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից փոխանցեցին, որ Լևոն Երանոսյանին հարցաքննության հրավիրելու լուրերի հետ կապված ոչինչ չեն կարող ասել:
«Հրապարակ» օրաթերթը գրել է, որ ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը հրավիրվել է հատուկ քննչական ծառայություն հարցաքննության: Օրաթերթը, սակայն, չի հստակեցնում, թե ինչ գործի շրջանակներում է Լևոն Երանոսյանը հրավիրվել հարցաքննության՝ միայն հիշեցնելով նրա անվան հետ կապվող մի շարք աղմկահարույց իրադարձությունների մասին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



