Ադրբեջանում 6 մարդ փորձել են խմբակային ինքնասպանություն գործել աշխատավարձ չստանալու պատճառով
МЕЖДУНАРОДНОЕԱդրբեջանի մայրաքաղաք Բաքվի Խաթայի շրջանում 6 մարդ աշխատավարձ չստանալու պատճառով փորձել են խմբակային ինքնասպանություն գործել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Տղամարդիկ բարձրացել են ամբարձիչի վրա և ցանկացել են այնտեղից ցած նետվել, սակայն դեպքի վայր այցելած արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ ռիսկերի փրկարար ծառայության աշխատակիցներին հաջողվել է հոգեբանական զրույցի արդյունքում կանխել խմբակային ինքնասպանության փորձը:
Խաթայի շրջանում խմբակային ինքնասպանության փորձի դեպք էր գրանցվել նաև օգոստոսի 28-ին: Շինարարական ընկերության 4 բանվորի նման փորձը նույնպես կանխվել էր: Ինքնասպանության փորձի պատճառը կրկին եղել էր մի քանի ամիս շարունակ չվճարված աշխատավարձը:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



