Միջազգային ԶԼՄ-ները՝ «Գաբալա»-ի դեմ Մխիթարյանի խաղի մասին
СПОРТՄիջազգային ԶԼՄ-ները բարձր գնահատական են տվել Հայաստանի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանի ելույթին՝ Եվրոպայի լիգայի 4-րդ տուրի ադրբեջանական «Գաբալա»-ի դեմ խաղում:
Goal.com կայքը խոսելով հանդիպման մասին՝ գրում է, որ հենց Մխիթարյանն էր այդ խաղի լավագույն ֆուտբոլիստը: «Մխիթարյանը տպավորիչ հանդիպում ունեցավ: Նա կարողացավ երկու գոլային փոխանցում կատարել և հանդիպման վերջում դառնալ գոլի հեղինակ»,-գրել է կայքը:
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքն անդրադառնալով խաղին՝ ներկայացնում է միայն խաղի վիճակագրությունը՝ 8 հարված դարպասին, 2 գոլային փոխանցում և մեկ գոլ, ինչպես նաև 89 տոկոս ճշգրտություն:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 4-րդ տուրում «Բորուսիա»-ն 4-0 հաշվով հաղթեց ադրբեջանական «Գաբալա»-ին:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



