ՀՀ ոստիկանությունը ՌԴ-ից գրություն է ստացել Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը չեղարկելու վերաբերյալ
ОБЩЕСТВОՀայաստանի Հանրապետության ոստիկանությունը Ռուսաստանից գրություն է ստացել Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը չեղյալ համարելու մասին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ավելի վաղ ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Ռուսաստանը որոշել է չեղարկել Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը: Միքայել Հարությունյանը մարտի 1-ի քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: Նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



