Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Առաջին հարցականը մեր կողմից նետվեց». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն, և քաղաքական ամբողջ բարձրաստիճան վերնախավը փոխվեց, նկատելի էին նաև ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի շուրջ որոշ փոփոխություններ։ «Փաստ»–ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Էդգար Էլբակյանը, ով բանակցային գործընթացի ձևաչափի առումով որոշ մտահոգություններ ունի։ 

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտրվելու հաջորդ օրը Ստեփանակերտում հայտարարեց, որ ինքը, որպես ՀՀ վարչապետ, չի կարող բանակցել Արցախի Հանրապետության անունից։ Հայտարարեց, որ կբանակցի միայն ՀՀ անունից, իսկ ԱՀ անունից պետք է բանակցի Արցախի նախագահը՝ Բակո Սահակյանը։ Մի կողմ թողնելով այս հայտարարության վերաբերյալ մեր անձնական ճաշակն ու նախապատվությունները, պետք է արձանագրենք, որ, ըստ էության, այն արդեն իսկ շեղում էր բանակցային տրամաբանությունից։ Թե ինչո՞ւ է այնպես ստացվել, որ Արցախն այսօր ուղղակիորեն չի բանակցում, այս կոնտեքստում երկրորդական, լուսանցքային հարցերի շարքից է։ Փաստն այն է, որ 2018թ. մայիսի 7–ի դրությամբ կար ինչ–որ ձևաչափ, որին, չասենք մարտահրավերը, բայց առաջին հարցականը մեր կողմից նետվեց»,–ասաց Է. Էլբակյանը։

Քաղաքագետը միաժամանակ ընդգծեց՝ դրանից հետո ակնհայտ էր, որ հռետորաբանությունը վերադարձավ նախկին դիրքեր:

«Արդեն հնչում էին այնպիսի տեքստեր, որոնց սովոր էինք։ Մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափ, Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունների պահպանում։ Այնուամենայնիվ, այս վերադարձը կամ չի եղել այնքան բացահայտորեն, որ հասկանալի լինի նաև միջազգային գործընկերների համար, կամ, միգուցե, միջազգային գործընկերների հետ քննարկում են նաև այլ ձևաչափեր, որոնք, ինֆորմացիայի փակ լինելու պատճառով, հասանելի չեն մեզ։ Այդուհանդերձ՝ փաստն այն է, որ կան ազդակներ, որոնք նախկինում չեն եղել։ Առաջինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Բաքվում արված հայտարարությունն էր, համաձայն որի՝ Գերմանիան պատրաստ է նպաստել գործընթացի խաղաղ կարգավորմանը։

Երկրորդը Վրաստանի նախագահի խորհրդականի մակարդակով արված այն հայտարարությունն էր, որ Վրաստանը պատրաստ է կողմերին միջնորդական ջանքեր ցուցաբերելու առաջարկ անել։ Խնդիրն այն է, որ միջազգային կազմակերպությունները և այն երկրները, որոնք դուրս են ԵԱՀԿ ՄԽ ձևաչափից, ժամանակին միշտ բավարարվել են, այսպես ասած, ավանդական դիվանագիտական տեքստերով. հայտարարել են, որ կողմ են խաղաղությանը, աջակցում և սատարում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ջանքերին և այլն։ Գերմանիան էլ է այդպես հայտարարել, Վրաստանն էլ։ Վրաստանը 2016թ. ապրիլի վերջին հայտարարեց, որ իրենք պատրաստ են կողմերին բանակցությունների համար վայր տրամադրել, բայց այն ժամանակ կոնտեքստն այլ էր։ Այդ ժամանակ մարտական ակտիվ գործողությունների հետևանքով հավասարակշռությունը որոշ չափով խաթարվել էր, այդ թվում՝ դիվանագիտական առումով։ Վրաստանն էլ, լինելով հարևան երկիր, ընդամենը բանակցությունների տեղ էր առաջարկում, միջնորդական փորձեր չէին արվում։ Հիմա արվում են, ինչը մտահոգիչ է, որովհետև ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունն իրականում միջնորդական մի հոյաապ պլատֆորմ է։ Իր մեջ ընդգրկելով այս կամ այն չափով հակոտնյա ուժեր՝ այն չեզոք էր այն առումով, որ անդամ երկրների ազգային շահերը ոչ մի կերպ այդտեղ չէին արտահայտվում։ Անշուշտ, ՌԴ–ն մեր տարածաշրջանում ունի իր շահը, ԱՄՆ–ն ու Ֆրանսիան՝ իրենց առանձին շահերը, բայց ՄԽ համանախագահությունը, որպես մեկ ինստիտուտ ու մարմին, իրապես չեզոք էր և զբաղվում էր այն խնդրով, ինչ խնդրով պետք է զբաղվի։ Ֆորմալ առումով բանակցային միջնորդ էր՝ նպաստում էր, որ կողմերը կարողանան ինչ–որ հարցերի շուրջ բանակցել։ Իսկ ոչ ֆորմալ առումով դիվանագիտական միջոցներով նպաստում էր բռնության մակարդակի նվազեցմանը։ Նպաստում էր այնքանով, որքանով հնարավոր էր։ Անկախ մեր ակնկալիքներից, ժողովրդական լեզվով ասած, իր ֆունկցիաները լավից–վատից կատարում էր»։

Իսկ թե Հայաստանն ինչպե՞ս կարող  է շտկել վերոնշյալ իրավիճակը, քաղաքագետը նկատեց. «Չեմ կարծում, թե այնպիսի մի կետի ենք հասել, երբ հետդարձի ճանապարհ չկա։ Ինձ թվում է, որ դեռ կարելի է ամեն ինչ վերադարձնել ելման դիրքեր։ Պարզապես պետք է դիվանագիտական և քաղաքական հետևողական քայլեր գործադրել, կոմունիկացիոն հարթակներ ունենալ միջազգային գործընկերների, առաջին հերթին՝ համանախագահող երկրների ղեկավար մարմինների հետ։ Քաղաքականությունը և դիվանագիտությունը սիրում են ոչ թե երկիմաստություն, այլ փոխադարձ վստահություն։ Չի կարելի տանը մի բան ասել, իսկ միջազգային գործընկերոջ հետ բանակցելիս՝ ուրիշ բան։ Պետք է շատ հստակ, ոչ երկիմաստ հաղորդագրություններ հղել առ այն, որ մենք նախորդ իշխանություններից ժառանգել ենք ա՛յս, ա՛յս մոտեցումները, և անկախ մեր ներքաղաքական հարցերից, հավատարիմ ենք այդ գործընթացին, և այն փոփոխելու որևէ անհրաժեշտություն չենք տեսնում»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию