Մեքենա, հողամաս, առանձնատուն. «Փաստ»
ЭКОНОМИКА«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Արմեն Նիկողոսյանը, ով այդ պաշտոնին է նշանակվել այս տարվա ապրիլին, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Ըստ ներկայացված փաստաթղթի` Արմեն Նիկողոսյանը 3 անշարժ գույք ունի` առանձնատուն, անավարտ (կիսակառույց) շինություն և հողամաս:
Գլխավոր դատախազության ավագ դ ա տ ա խ ա զը հայ տ ա ր ա րագ ր ե լ է «TOYOTA VENZA 3.5» մակնիշի ավտոմեքենա:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ պաշտոնատար անձի հանձնած փոխառությունները կազմել են 21 790 000 ՀՀ դրամ: Իսկ դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 18 200 000 ՀՀ դրամ և 25 000 ԱՄՆ դոլար: 2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտները գոյացել են կենսաթոշակից` կազմելով 1 710 872 ՀՀ դրամ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում