Կառավարությունն ակտիվ ջանքեր է գործադրում ներդրումային միջավայրը կատարելագործելու ուղղությամբ
ОБЩЕСТВОՀայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն արձանագրում է, որ Հայաստանում ներդներումներ անելու հետաքրքրություններ կան և շեշտում, որ կառավարությունը ջանքեր է գործադրում լավագույն մեխանիզմները գտնելու և մշակելու ուղղությամբ, որպեսզի կատարելագործվի ներդրումային միջավայրը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝Հանրային հեռուստաընկերության «Իրականում» հաղորդաշարին տված հարցազրույցում ՀՀ առաջին փոխվարչապետն ընդգծեց, որ Հայաստանի կառավարությունը շուտով հանդես է գալու Հարկային օրենսգքում փոփոխությունների վերաբերյալ նոր առաջարկներով:
«Նաև ինստիտուցիոնալ առումով, գուցե, քննարկվում են ներդրումային ֆոնդի տարբեր տարբերակներ: Շատ բան կա: Կարելի է ասել, որ քննարկումները վերջնական փուլում են, և հանրությունը շուտով տեղյակ կլինի»,- ասել է Միրզոյանը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



