Խոշոր ավտովթար Լոռիում. մեքենան բախվել է շինության պատին եւ կողաշրջվել (ֆոտո)
ОБЩЕСТВОԼոռու մարզում այսօր՝ սեպտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 12:00-ի սահմաններում Երեւանի բնակիչ, 48-ամյա Արմեն Հովհաննիսյանն իր վարած Renault մակնիշի 879 AL 61 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի ոլորաններում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել «Ծաղկունք» ռեստորանային համալիրի մոտ քարե պարսպին եւ կողաշրջվել: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:
Վթարի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սպիտակի բժշկական կենտրոն:
Փաստի առիթով նյութեր են նախապատրաստվում:
Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է «Մեգաշին» ՍՊԸ-ի հաշվեկշռում:



1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



