Թուրքիան ռազմական շարասյուն է ուղարկում դեպի սիրիական Իդլիբի հետ սահման (տեսանյութ)
МЕЖДУНАРОДНОЕԹուրքական ռազմական շարասյունը շաբաթ գիշեր անցել է Քըլըս և Քըրըքհան քաղաքներով՝ շարժվելով դեպի Սիրիայի հետ սահման՝ Իդլիբ նահանգի շրջակայք:
Ինչպես հաղորդում է «Թանսիմ» իրանական գործակալությունը՝ հղում անելով սիրիացի ընդդիմադիր ակտիվիստներին, թուրքական զինվորական շարասյունը բաղկացած է ավելի քան 300 տրանսպորտային միջոցից, այդ թվում՝ տանկեր, հրթիռային հեռահար համակարգեր, զրահամեքենաներ:
Արաբական աղբյուրներից մեկի հաղորդմամբ՝ թուրքական շարասյունն արդեն մտել է Սիրիա Քաֆր շրջանի անցումով՝ շարժվելով դեպի ապստամբների վերահսկողության տակ գտնվող առաջնագիծ Իդլիբ և Համա նահանգներում:
Հիշեցնենք, որ Սիրիայի կառավարական զորքերը ռուսական օդուժի աջակցությամբ նախօրեին ավիահարվածներ են իրականացրել Իդլիբում գրոհայինների դիրքերի ուղղությամբ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



