Աֆղանցի տղամարդը յոթ մարդու է դանակահարել Փարիզի կենտրոնում
МЕЖДУНАРОДНОЕՓարիզի կենտրոնում յոթ մարդ վերքեր Է ստացել զինված հնցագործի հարձակման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 10-ին հայտնել Է Associated Press գործակալությունը:
Նրա տեղեկություններով՝ տուժածներից երկուսը զբոսաշրջիկներ են Մեծ Բրիտանիայից:
Հարձակումը տեղի Է ունեցել Փարիզի 19-րդ օկրուգում Լուարայի առափնյակում գտնվող կինոթատրոնի մոտ: Չարագործը ձերբակալված Է, ոստիկանությունը հայտարարել Է, որ միջադեպը, ամենայն հավանականությամբ, ահաբեկչության հետ առնչություն չունի: Le parisien թերթի տեղեկատվությամբ՝ կասկածյալը ծագումով Աֆղանստանից Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



