Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ֆա­վո­րիտ­նե­րը եր­կուսն են՝ ԲՀԿ-ն և «Իմ քայլը». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ մեկնարկեց Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը: Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը քարոզարշավի մեկնարկը ստանդարտ է որակում, միևնույն ժամանակ կարծում է, որ ավագանու ընտրությունները կարևոր են:

«Կարևոր են, որովհետև լակմուսի թղթի պես ցույց են տալու, թե քաղաքական դաշտում այսօր ինչ գունապնակ է: Ցույց է տալու, թե հանրությունն իրականում այս կամ այն քաղաքական ուժին որքանով է վստահում: Այստեղ հետաքրքիր մի ինտրիգ կա. հեղափոխությունից հետո կար էյֆորիա, այն պահպանվել է, թեպետ փոքր-ինչ նաև նվազել է: Իսկ թե ինչ տեսք կունենա դա արդեն թվերի, ցուցանիշների մակարդակով, ցույց է տալու այս ընտրությունը: Հետաքրքիր է այն, թե էյֆորիան որքանո՞վ կազդի ընտրությունների վրա: Իսկ ավագանու ընտրություններից հետո հնարավոր կլինի ամբողջապես վերլուծել, թե ինչ պատկեր կարող ենք ունենալ գալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Ես կարծում եմ, որ, այնուամենայնիվ, այդ էյֆորիան դեր է կատարելու: Մարդիկ ոչ այնքան քաղաքապետ են ընտրելու,որքան քաղաքական ուժի ներկայացուցիչ: Անձը կարևոր է, բայց հանրության համար ավելի կարևոր է ձայն տալ այն քաղաքական ուժին, որին հավատում է: Այս պահին ֆավորիտները երկուսն են՝ «ԲՀԿ»-ն և «Իմ քայլը»: Պարզ է, որ մյուս ուժերը զգալիորեն զիջելու են այդ երկուսին, բայց թե թվային առումով ինչ ցուցանիշներ կլինեն, այս պահին դժվար է ասել»,-«Փաստ»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը: 

Հաշվի առնելով, որ ավագանու ընտրություններն առանց ընդդիմության են, Երվանդ Բոզոյանը շեշտեց. «Դա լավ չէ: Ընտրությունների ժամանակ հանրությունը շահում է, երբ իշխանություն և ընդդիմություն է լինում: 

Բայց այս պահի դրությամբ մեզ մոտ հետհեղափոխական իրավիճակ է, և հասկանալի է այն հանգամանքը, որ չկա ընդդիմություն»: Քաղաքագետը կարծում է, որ ամբողջ աշխարհում այսպիսի ընտրություններն, այնուամենայնիվ, քաղաքական բնույթ են կրում:

«Եթե քաղաքական բնույթ չկրեին, կուսակցությունները չէին մասնակցի: Եվրոպական երկրներում քաղաքային ընտրությունները քաղաքական ընտրություններ են, պարզապես համեմված են տեղական խնդիրներով: Այլ խնդիր է, որ Հայաստանում այս ամենը լղոզված է, որովհետև հայաստանյան ընդհանուր կառավարման համակարգն է անտրամաբանական, իսկ մարդիկ կոնկրետ քաղաքապետից շատ մեծ սպասումներ չունեն: ՀՀ բնակչության մոտ 40 տոկոսը Երևանում է բնակվում, բայց ՀՀ բյուջեն 3 մլրդ դոլար է, Երևանի բյուջեն՝ 180 մլն: Այսինքն՝ Հայաստանը սուպերկենտրոնացված երկիր է, ինչն իր կառուցվածքով արդեն իսկ անտրամաբանական է: Արդեն 25 տարի է այդպես: Դրա համար էլ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ մարդկանց սպասելիքները սահմանափակվում են աղբահանության, վերելակների և նման այլ խնդիրներով, որովհետև այլ սպասումներ չեն կարող ունենալ: Իրենք չեն տեսել, որ քաղաքապետը բացի աղբահանությունից ու նման հարցերից այլ կարևոր խնդիրներով էլ կարող է հանդես գալ: 

գալ: Իսկ աշխարհում այդպես չէ, աշխարհում քաղաքապետերը լուրջ քաղաքական գործիչներ են: Քաղաքապետի պաշտոնը տրամպլին է՝ ապագայում քաղաքական լուրջ հայտ ներկայացնելու համար: Հայաստանում, ցավոք սրտի, այդպես չի եղել: Հայաստանում քաղաքապետի ընտրությունը ԺԵԿ-ի պետի ընտրություն է եղել: Ընտրել են լավ ԺԵԿ-ի պետ, ով, այսպես թե այնպես, լավ կառավարիչ չէ: Պետք է կարողանաս փոխել համակարգի ամբողջ կառուցվածքը, ֆունդամենտալ, լուրջ բյուջե ձևավորել, որպեսզի երևանցին զգա, որ քաղաքապետի դերը մեծ է: Մեր քաղաքական վերնախավի 90 տոկոսն այդ պատկերացումը չունի, ինքը շարժվում է հին արժեհամակարգով ու հին խաղի կանոններով: Մարդիկ փոխվել են, բայց չեն փոխվել խաղի հին կանոններն ու պատկերացումները: Թվում է, թե հին պատկերացումներով կարող են խնդիրներ լուծել, բայց այդպես չէ: Մինչև Հայաստանի քաղաքական վերնախավում մտածողության լուրջ փոփոխություն չլինի, բնականաբար, երկրում էլ փոփոխություն չի լինի: Հիմա մարդիկ փոխվում են՝ մտածողությունը՝ ոչ: Տարոն Մարգարյանի փոխարեն աշխատելով՝ մարդիկ միգուցե ազնիվ ու անկաշառ լինեն, բայց դա բավարար չէ: Երկիր զարգացնելու համար ազնվությունը բավարար պայման չէ»,-եզրափակեց քաղաքագետը: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию