Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Քա­ղա­քա­պետ ընտր­վե­լու դեպ­քում չեմ շրջե­լու թիկ­նա­պահ­նե­րով և անո­ղոք եմ լի­նե­լու կո­ռուպ­ցի­ա­յի հան­դեպ». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ մեկնարկեց Երևանի ավագանու ընտրության քարոզարշավը: ԲՀԿ-ն այն սկսեց Նուբարաշենից, որտեղ ամենահիմնական խնդիրը աղբանոցն է:

Քարոզարշավի մեկնարկի հանդիսավոր արարողության ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ իր ղեկավարած կուսակցությունը եկել է, որպեսզի կանգնի նուբարաշենցու կողքին ու թեթևացնի նրա հոգսը: Բայց եթե անգամ ԲՀԿ-ն ոչ մի ձայն էլ չհավաքի այս թաղամասում, նույնիսկ այդ դեպքում Ծառուկյանը ժողովրդից չի նեղանա:

«Չմտածեք, որ ձայն չտալով Ծառուկյանը նեղանալու է, պարզապես քանի որ կա հնարավորություն ձեր համայնքի խնդիրները լուծելու, օգտվեք այդ հնարավորությունից: Մենք հպարտանում ենք մեր ժողովրդով: Դուք գիտեք, որ մենք գործի մարդ ենք, և եթե ժողովուրդը մեզ վստահեց և հնարավորոթյուն տվեց, որ իր խնդիրները լուծվեն, ուրեմն իմացեք, որ հենց հաջորդ օրվանից սկսելու են ծրագրերը կյանքի կոչվել և գործել: Մենք մեր քարոզարշավի մեկնարկը սկսել ենք Երևանի ծայրամասից և հերթով հանդիպումներ ունենալով՝ գալու ենք Կենտրոն: Բայց ընտրության ժամանակ որոշողը ժողովուրդն է և ինքը պետք է որոշի, թե ում հետ է ցանկանում կապել իր և զավակների ապագան: Ով էլ որ ընտրվի, մենք մեր կողմից կաջակցենք, որպեսզի մեր մայրաքաղաքը զարգանա, բայց այդ դեպքում պատասխանատվությունը կկրի այն քաղաքական ուժը, ում դուք վստահել եք»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:

ԲՀԿ առաջնորդը նշեց նաև, որ իր երազանքն է, որ երկրում բոլորի դեմքին ժպիտ լինի ու բարօրություն տիրի ողջ երկրում: Բայց դա միայն հնարավոր կլինի, երբ երկրում տնտեսություն զարգանա: Միայն տնտեսության զարգացման դեպքում է, որ մարդիկ լավ կապրեն, տուն մտնելուց էլ ո՛չ իրենց ծնողներից, ո՛չ կնոջից չեն ամաչի ու երեխաների մոտ ամոթալի վիճակում չեն հայտնվի:

«Ես պետական պաշտոնյա չեմ եղել, չինովնիկ չեմ եղել, բայց իմ հնարավորությունների սահմաններում ամեն ինչ արել եմ, որ կառուցեմ ու իմ ժողովրդի սիրտը շահեմ: Երկիր զարգացնելու համար հարկավոր են ծրագրեր, պայմաններ, ներդրումներ. առանց դրանց չի կարող երկիրը զարգանալ: Ամեն դեպքում ինչպես կցանկանաք, այնպես էլ ընտրեք, այս համայնքում ապրողը դուք եք»,- ասաց Գ. Ծառուկյանը:

Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանն էլ իր ելույթում նշեց, որ ԲՀԿ-ն իր քարոզարշավը մեկնարկում է Նուբարաշենից, քանի որ այն իրականում Երևանի աղետի գոտիներից մեկն է:

«Երևանը նույնպես ունի աղետի գոտիներ:

Դրանցից մեկը Նուբարաշենն է: Երբ 3 տարի առաջ Ազգային ժողովը վավերացրեց հերթական վարկը, որով այստեղ պետք է կառուցվեր աղբի վերամշակման գործարան, մտածում էինք, որ վերջապես այս հարցը կլուծվի: Հիմա, երբ փորձում ենք գտնել պատասխանատուներին՝ ստանալու համար այն հարցի պատասխանը, թե ինչու չի իրականացվել կառավարության պարտավորությունը, և ինչու ենք մենք ամեն ամիս տուգանք մուծում միջազգային բանկերից որևէ մեկին, ոչ մեկը չկա: Փաստորեն, ստացվում է, որ հերթական անգամ խաբել, քցել և շորթել են մեզ բոլորիս: Այս ամենի պատճառով մենք հիմա անհարմար ենք զգում, որ մեր սակավ քվեով մենք չենք կարողացել պաշտպանել ձեր շահերն ու իրավունքը: Այդպիսին է եղել իրավիճակը՝ մեկ ուժի քաղաքական մենաշնորհ: Եվ այս պայքարը նաև նրա համար էր, որպեսզի երկրում մեկ ուժի քաղաքականություն չլինի, որովհետև այդ դեպքում չի կարող իրական ժողովրդավարություն լինել»,-ասաց Ն. Զոհրաբյանը:

Նա նաև նշեց, որ լրագրողական տարիներից մինչ օրս իր ուժերն առավելագույնս ներդրել է երկրում ինչ-որ մի բան դեպի դրականը փոխելու համար: Նույն կերպ է աշխատել նաև ԱԺ պատգամավորության տարիներին, որի համար շնորհակալ է իր քաղաքական թիմին:

«Շնորհակալություն եմ հայտնում Գագիկ Ծառուկյանին և մեր ողջ թիմին: Մենք մեր քաղաքական թիմում շատ արժանի թեկնածուներ ունենք քաղաքապետի թեկնածու առաջադրվելու համար: Վստահ եղեք, որ նրանցից մի քանիսը կարող էին ստանձնել Երևան քաղաքի կառավարման պատասխանատվությունը, բայց եթե ես ընտրվեմ քաղաքապետ, չեմ լինելու կաբինետային գործիչ, Երևանում չեմ շրջելու թիկնապահներով: Դա բացառվում է: Չի կարելի սեփական ժողովրդի հետ բարիկադի այն կողմից շփվել: Անողոք եմ լինելու կոռուպցիայի հանդեպ, ավելին, քան ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունն է»,-ասաց Ն. Զոհրաբյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию