Ереван, 01.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Իռ­լան­դի­ան սի­րե­լով, Մեղ­րին Բեռ­լին «տա­նե­լով», բայց Գյում­րի­ից չհե­ռա­նա­լով. «Փաստ»

ОБЩЕСТВО

 

«Փաստ» օրաթերթը գրում է.


Քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ Ալբերտ Վարդանյանի՝ Գյումրիի տուն-արվեստանոց դեռ չմտած՝ դրսից արդեն արվեստի շունչ է գալիս: Գյումրու փողոցներում արդեն հասցրել էինք ծանոթանալ Ալբերտ Վարդանյանի գործերին: «Պուլսար», Սբ. Աստվածածին Յոթ Վերք եկեղեցու պատին իր տեղը գտած «Զի Եղիցին Մի» և Ալբերտ Վարդանյանի մի շարք այլ քանդակներից տպավորված՝ տուն-արվեստանոցի դռնից ներս մտանք՝ ծանոթանալով արվեստագետի մյուս ստեղծագործություններին: «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակներում Գյումրի ժամանած լրագրողներին այդ հարցում օգնեց քանդակագործի որդին՝ Ավետիքը, ով ևս արվեստագետ է: 

Արվեստի մեջ մի բան ավելացնելու նպատակը

Դռնից ներս՝ քարեր, քանդակներ, վարպետներ ու դասական երաժշտություն: Արվեստանոցում շրջելուց հետո մեզ սպասում էր ավեստագետը, ում գաղափարները ծնում են միջավայրը, շրջապատն ու տրամադրությունը:

«Որևէ մեկը չունի այն վստահությունը՝ ասելու, թե իր ասելիքը տեղ է հասել: Մարդկանց ռեակցիայից է կախված՝ դու հասցրե՞լ ես այն, թե՞ ոչ, եթե ռեակցիան դրական է, հետաքրքիր մտքեր են գալիս, ուրեմն՝ հասել է»,-ասում է քանդակագործը:

Նրա խոսքով՝ այսօր քանդակագործությունն իր մեջ այնքան տեսակ ունի, որքան մարդկանց տեսակն է. «Եթե լավ բան ես առաջարկում, կարող ես մարդկանց դեպի ինչ-որ լավ բանի տանել: Եթե վատ բան ես առաջարկում, ուրեմն մարդկանց ճաշակն ավելի ցածր մակարդակի վրա ես դնում:

Նպատակից է կախված՝ ծախելո՞ւ, թե՞ մարդկանց և արվեստի մեջ մի լավ բան ավելացնելու նպատակ ունես»:

1988-ը փոխեց

Սպիտակի երկրաշարժի ժամանակ քանդակագործն իր աշխատանքների ավելի քան 99 տոկոսը կորցրել է: Կա՞ր աշխատանք, որի համար ամենաշատն էիք ցավում: Արդեն գրեթե 30 տարի անց հարցին ցավով, բայց անգամ արհավիրքի մասին խոսելիս, գյումրեցուն բնորոշ լավատեսությամբ է պատասխանում. «Չէ, արդեն վաղուց մոռացել եմ… 

կյանքը շարունակվում է: Ես փոխվեցի երկրաշարժից հետո, տեսակս, մտածողությունս փոխվեցին: Շատ բան փոխվեց… Այդպիսի հարվածները մարդու մեջ շատ բան են փոխում, տեսակ են փոխում: Հենց այնպես ոչ մի բան չկա»:

Քանդակագործն իր ստեղծագործական կյանքում հրաժարվել է որոշ գործեր քանդակելու առաջարկներից: 

«Պատճառները տարբեր կարող են լինել, բայց ամենաշատը սկզբունքներն են»,- ասաց նա ու քանդակագործությունը համեմատեց լրագրության հետ: 

«Ենթադրեք, գալիս են ու ասում՝ Ռոբերտ Քոչարյանի դրական կերպարի մասին մի ռեպորտաժ պատրաստիր, հեղինակն էլ ասում է՝ չեմ ուզում, եթե օբյեկտիվ բան ուզեք՝ կգրեմ, կպատրաստեմ: Եթե իմ տեսակն ու մտածողությունը պետք է կեղծեմ, չեմ անի»,- ասաց նա:

Իսկ արվեստում օբյեկտիվն ինչպե՞ս է որոշվում. «Քեզ առաջարկվող քանդակը, քո ստեղծածը մտածողությանդ համահունչ պետք է լինի: Օբյեկտիվը արվեստագետի համար հենց դա է»:

Ստեղծագործողների հետ շփման կարիք կա

«Հիմա այնքան նեղ անձնականի հիման վրա է ամեն ինչ: Պետության կողմից այն քաղաքականությունը չի տարվում, որ հանդիպելու առիթներ ստեղծվեն: Մի քիչ փակ վիճակում ես դու, եթե անձամբ միջոցներ չձեռնարկես, կարող է այդպես էլ մնաս: Ես հիմա իմ աշխատանքն եմ անում, բայց չի նշանակում, որ շփվելու, համագործակցելու կարիք չունեմ»,-նշում է Ա. Վարդանյանը: 

Նա Երևանում հաճախ չի լինում, բայց նոր տեղադրվող ու քննադատվող քանդակներին ու քաղաքացիների դժգոհությանը ծանոթ է. «Դե՛, գիտեք, սա էլ յուրատեսակ մաֆիայի նման է: Իրենց ծանոթն է՝ իրենց կառաջարկեն, հետո հակադրվելու սկզբունքը չկա: Չկա այն սկզբունքը, որ հակառակվես, քոնը թելադրես, ասեն՝ չեք ուզում, ուրեմն՝ չեմ անի: Այդ արժանապատվության պակասը բոլոր տեղերում կա»:

Իսկ հարցին, թե պետական պատվեր երբևէ ստացե՞լ է, պատասխանում է.

«Չէ: Չեմ էլ ձգտել, եթե ձգտեի՝ կունենայի»:

Ես մշակույթն եմ կարևորում

Ալբերտ Վարդանյանը երեխաների մասնագիտության ընտրության հարցում դեր չի ունեցել: Հայրը ներկերով ու մատիտներով չի գայթակղել, բայց ավագ որդին՝ Հրաչ Վարդանյանը ևս ընտրեց արվեստի ուղին: 

Նա կարծում է, որ արվեստը լեզու է, որով խոսում ես ինչ-որ կարևոր բանի մասին:

«Որոշ մարդիկ կարևորում են քաղաքականությունը, բայց ես մշակույթն եմ կարևորում: Մշակույթով ավելի մեծ ու խորքային փոփոխություններ են հնարավոր: Հասարակությունը պետք է մշակույթից օտարացած չլինի»:

Տուն-արվեստանոցի հարկերից մեկում նաև Հ. Վարդանյանի՝ աբստրակտ ժանրի նկարներն են: Նկարներում Իռլանդիայի բնությունն է, որը շատ է տպավորել նկարչին: Հրաչ Վարդանյանը շատ է ճամփորդում: Սեպտեմբերի 21-ին Բեռլինում ցուցահանդեսի է մասնակցելու: Այն «Խառնարանում» անունն է կրում:

Իսկ թե ինչո՞ւ, նկարիչը մանրամասնում է. «Մեղրիում ապրել ենք, ուսումնասիրել բնությունը, որի արդյունքում կոնցեպցիա է ծնվել: Ես ներկայացնելու եմ գեղանկարներ, կլինեն նաև ֆոտոներ»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами