Ավտովթար Արտաշատ քաղաքում. կա տուժած
ОБЩЕСТВОՍեպտեմբերի 11-ին, ժամը 08:21-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի մոտ ՃՏՊ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Օգոստոս 23 փողոցի թիվ 42 շենքի մոտակայքում բախվել են «Mercedes» (վարորդը Ա. Հ., 1988 թ.) և «ՎԱԶ 2106» մակնիշերի (վարորդը՝ Է. Ե., 1983 թ.) ավտոմեքենաները:
Փրկարարներն Ա. Հ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը տեղափոխվել է «Արտաշատի ԲԿ», որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



