Հայկ Մարտիրոսյանի մարզիչը պատանի շախմատիստի նվաճումը մեծ ձեռքբերում է համարում
СПОРТՀունաստանի Պորտո Կարրաս քաղաքում կայացած շախմատի աշխարհի պատանիների եւ աղջիկներիառաջնությունում իր տարիքային խմբում երրորդ տեղ զբաղեցրած,Արարատի մարզի ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանի մարզի չ ՄիքայելՄարտիրոսյանը որդու նվաճումը մեծ ձեռքբերում է համարում ոչ միայն հայրենի մարզի, այլեւ ողջ Հայաստանի համար:
«Նրա օրինակը վարակիչ կլինի այն առումով, որ ՀՀ շախմատի ակադեմիայի սաները եւս կձգտեն հասնել նման բարձունքների: Ես հպարտ եմ իմ սաների հաջողությամբ եւ սպասում եմ այն բաղձալի օրվան, երբ Հայկ Մարտիրոսյանը կդառնա աշխարհի չեմպիոն եւ կհամալրի գրոսմայստերների շարքը»,-ընդգծեց նա:
Հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 6-ը կայացած առաջնությանը մինչեւ 18 տարեկան տարիքային խմբում մեր հանրապետությունից մասնակցում էին 27 շախմատիսներ: 16 տարեկան տարիքային խմբում հանդես եկած Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ՖԻԴԵ-ի վարպետ 15-ամյա Հայկ Մարտիրոսյանը 93 երկրների 154 շախմատիստների մեջ իր վարկանիշով զբաղեցրել է 27-րդ հորիզոնականը: Հավելյալ միավորների հաշվարկում Հայկն աշխարհի մինչեւ 16 տարեկան պատանիների առաջնությունում նվաճեց բրոնզե մեդալ` արժանանալով միջազգային վարպետի կոչման: