Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Հեղափոխական-հակահեղափոխական դաշտը կոնկրետ չէ, վերելակ նորոգել չէ, փողոցի ասֆալտապատում չէ». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ընդամենը երկու օր առաջ մեկնարկած Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը հետաքրքիր զարգացումների պակաս չունի: Մինչ անդրադառնալը քարոզարշավի բուն ընթացքին, քաղաքագետ Արմեն Բադալ յանը «Փաստ»-ի հետ զրույցում նախ ընդգծեց, որ քարոզարշավի մեկնարկում ոչ մի արտասովոր հանգամանք չկար:

«Սովորական մեկնարկ է: Բայց բոլոր ուժերը, բացառությամբ ՔՊ-ի, կորցրեցին մի կարևորագույն ռեսուրս: Դա ժամանակի ռեսուրսն է, որովհետև անուղղակի քարոզարշավ կարող էին սկսել դեռ հուլիսի 9-ից, երբ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց: Դա շատ կարևոր էր, քանի որ 10 օրը բավականին քիչ ժամանակ է ասելիքը ներկայացնելու համար»,-ասաց քաղտեխնոլոգը: Արմեն Բադալյանը նկատեց, որ յուրաքանչյուր ուժ, քաղաքապետի թեկնածու պետք է իմանա, թե ինչով է տարբերվում մյուսից:

«Երբ դիտարկում ենք՝ տեսնում ենք, որ բոլորն էլ նույն խնդիրներն են առաջարկում: Իհարկե, լուծումները տարբեր են, բայց պետք է կարողանալ ճիշտ տարբերակել այդ լուծումները, ճիշտ ներկայացնել թեկնածուին: Օրինակ՝ «ՔՊ» թիմն առաջ է տանում հեղափոխության գաղափարը. «ապրիլ-մայիս ամիսներին հեղափոխություն ենք արել, հիմա էլ քվեարկում ենք հեղափոխության օգտին»: Ընտրված այդ բովանդակությունը ակնհայտ երևաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերի 10-ի ելույթում: Նա, փաստորեն, չեզոքացնում է իրենց թեկնածուին՝ հասկանալով, որ թեկնածուն քաղաքական գործիչ չէ, մենեջեր չէ: Թեկնածուին մղում է դուրս և առաջ է տանում հեղափոխության գաղափարը՝ նշելով նաև, որ հեղափոխությունը շարունակվում է: Քաղաքապետի թեկնածուին չեզոքացնելով, ըստ էության, հաշվի է առնում նաև նրա շուրջ առկա քննադատությունները, որոնք ի վնաս «ՔՊ»-ի են: Իսկ առաջ տանելով հեղափոխության գաղափարը, շեշտը դնում է զգացմունքի վրա: Նա փորձում է խաղարկել այն զգացմունքը, որը կար ապրիլ-մայիսին և դրանով գալ նաև քաղաքային իշխանության գլուխ: Իհարկե, սա իրենց ընտրած բովանդակությունն է, բայց երևանցիները պետք է իմանան, որ սեպտեմբերի 23-ից հետո, եթե, օրինակ, վերելակը փչանա, ոչ թե հեղափոխությանն են «կանչելու», այլ կոնկրետ քաղաքապետի որոշմանն են սպասելու: Այստեղ արդեն հեղափոխությունը դեր չի կատարելու»:

Նշված ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե կան որոշ ուժեր, որոնք իրենց հեղափոխության պաշտպան են ներկայացնում, բայց թաքուն բանակցում են ՀՀԿ-ի հետ։ Անդրադառնալով հայտարարությանը՝ քաղաքագետը նշեց, որ տվյալ հայտարարությունը ևս տեղավորվում է վերոնշյալ բովանդակության մեջ

«Վարչապետը դաշտը բաժանում է սև ու սպիտակի: Ովքեր իրենց հետ են՝ սպիտակ են, ովքեր ոչ՝ սև: Այդ բաժանման վրա նա փորձում է հաղթանակ ապահովել, սա օրենքի խախտում չէ, սա իրենց բովանդակությունն է: Այստեղ առարկայական քննարկում չի տարվում, կրկին զգացմունքային՝ սև և սպիտակ դաշտում է ամեն ինչ: Անուններ չտվեց, որովհետև կարող էր դատական գործընթացում հայտնվել, որից հետո էլ իրենց կարող էին զրպարտության մեջ մեղադրել: Բացի այդ՝ պետք է հարց տալ՝ նա ի՞նչ գիտի, թե որ ուժերը ում հետ ինչ են բանակցում: Գաղտնալսո՞ւմ է տեղի ունեցել, ի՞նչ է տեղի ունեցել, և արդյո՞ք այստեղ վարչական ռեսուրսի կիրառման հարց չի եղել: Որոշակի հարցեր կան, բայց, մեծ հաշվով, հիմնական բովանդակությունը սև ու սպիտակի դաշտում է՝ «հեղափոխությունը մենք ենք անում, հեղափոխական ուժ ենք, հեղափոխությունը պետք է հաղթի, իսկ մյուսները վատն են» շեշտադրմամբ»,-ասաց մեր զրուցակիցը:

Արմեն Բադալ յանը շեշտեց, որ անգամ գյուղապետի ընտրությունն է քաղաքական: «Չեն լինում ապաքաղաքական ընտրություններ այն դեպքում, երբ ղեկավար մարմին են ընտրում: Հիմա հատկապես նախորդ իշխանությունները մի կարծիք են շրջանառում, թե պետք չէ քաղաքականացնել այս գործընթացը: Սա ճիշտ չէ: Դու ընտրում ես քաղաքական թիմ, որը պետք է Երևանում քաղաքականություն իրականացնի և բոլոր բնագավառներում ի կատար ածի այդ քաղաքականությունը: Հաշվի առնելով հենց նշված հանգամանքը, այսինքն, որ իրենց թիմի քաղաքապետի թեկնածուն որպես քաղաքական գործիչ չի ընկալվում, Նիկոլ Փաշինյանը փորձում է քաղաքական առումով չծրագրայնացնել այդ գործընթացը, այլ բերել զգացմունքային՝ հեղափոխական-հակահեղափոխական դաշտ, որը կոնկրետ չէ, վերելակ նորոգել չէ, փողոցի ասֆալտապատում չէ, ընդամենը զգացմունքայնություն է, կամ՝ սև ու սպիտակ: Այդուհանդերձ՝ սա քաղաքական ընտրություն է, որտեղ քաղաքական թիմ են ընտրում, որի ներկայացուցիչը քաղաքապետ է լինելու»,եզրափակեց քաղտեխնոլոգը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию