ՀՀ ոստիկանությունը և ՀՀ ԱԱԾ-ն անդրադարձել են Նիկոլ Փաշինյանի հանձնարարության ուղղությամբ տարվող աշխատանքներին
ОБЩЕСТВОՀՀ ոստիկանությունը և ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը այս պահին չեն ցանկանում տեղեկություն տրամադրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ բարձրաստիճան պաշտոնյաներին և իրենց թիկնազորին զինաթափելու վերաբերյալ հանձնարարության ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքից:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից «Արմենպրես»-ին ասացին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարության կատարման ընթացքի մասին կզեկուցվի անձամբ իրեն:
«Եթե այդ մասով ինչ-որ տեղեկություն ունենանք` պաշտոնապես կհայտնենք»,- ասացին ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:
Իսկ ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնեցին, որ ներկա պահին այդ մասով մամուլին փոխանցելու տեղեկատվություն չունեն:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



