Կոտայքի մարզում վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. մայրը և երեխան մահացել են. shamshyan.com
ОБЩЕСТВОԱյսօր՝ սեպտեմբերի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Mercedes մակնիշի 22 ՏՍ 375 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Զովունի գյուղի սկզբնամասում՝ գլխավոր փողոցում, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկված կինը տեղում մահացել է, իսկ երեխան քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն, որտեղ նույնպես մահացել է: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հատուկ հրշեջ ջոկատի թիվ 15 խումբը, ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը:
Վարորդը փախուստի չի դիմել:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



