ԱՄՆ-ում ավելի քան 1,6 հազար չվերթ է չեղարկվել «Ֆլորենս» փոթորկի պատճառով
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի օդանավակայաններում ավելի քան 1,6 չվերթ է չեղարկվել երկրի արևելյան ափին մոտեցող «Ֆլորենս» փոթորկի պատճառով, հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով քաղաքացիական օդանավերի տեղաշարժին հետևող FlightAware պորտալի տվյալները։
Չվերթների մեծ մասը չեղարկվել է ընդհուպ մինչև շաբաթ։ Հյուսիսային Քարոլինա և Հարավային Քարոլինա նահանգների շրջանային օդանավակայանների մեծ մասը փակ է և չի վերսկսի աշխատանքը առնվազն մինչև շաբաթ։
Սպասվում է, որ չեղարկվող չվերթների թիվն աճելու է առաջիկա ժամերի ընթացքում։
Ավելի վաղ փոթորիկների ուսումնասիրության ամերիկյան ազգային կենտրոնը հայտնել է, որ «Փոթորիկը» Սաֆիր-Սիմփսոնի սանդղակով հինգերորդ կատեգորիայից նվազել է՝ հասնելով երկրորդի։ Այժմ փոթորկի էպիկենտրոնում քամու արագությունը կազմում է մոտ 46,9 մ/վ։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



