Բոլորին մաղթում եմ, որ նրանց աղոթքները լսելի լինեն. Քրիստինե Պեպելյան
ЛАЙФԵրեկ երգչուհի Քրիստինե Պեպելյանը հանրության դատին հանձնեց իր նոր՝ «Աղոթք» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որը համարվելու է «ATV» հեռուստաընկերությամբ շուտով հեռարձակվող «Վերջին հայրիկը» հեռուստանովելի սաունդթրեքը, միաժամանակ երգչուհին իր միկրոբլոգում գրել է. «Չնայած այն հանգամանքին, որ այս երգը նախապես գրվել է «Վերջին հայրիկը» հեռուտանովելի համար, թույլ տվեք այսօր այն նվիրել Մոսկվայից Երևան եկող ավտոբուսի վթարից զոհված մարդկանց հարազատներին: Համբերություն ձեզ….»:
Life.panorama.am-ը զրուցել է երգչուհու հետ։ «Երգը, որի երաժշտության հեղինակն է Մանե Հակոբյանը, իսկ խոսքերը գրել է «Վերջին հայրիկը» հեռուստանովելի սցենարի հեղինակ, իմ շատ լավ ընկերուհի Անահիտ Մխիթարյանը, ի սկզբանե պատրաստվում էր հենց այդ հեռուստասերիալի համար, բայց քանի որ շատ ցավալի կերպով տեղի ունեցավ այդ չարաբաստիկ ավտովթարը, ես նպատակահարմար գտա այն նաեւ նվիրել այդ ավտովթարի զոհերի վառ հիշատակին եւ քանի որ երգը կոչվում է հենց «Աղոթք», ուզում եմ, որ այս երգի միջոցով մեր աղոթքները ուղարկեք դեպի վերեւ ուղղված նրանց վառ հիշատակին»,- նշեց երգչուհին:
Խոսելով այն մասին, որ Քրիստինե Պեպելյանը արդեն բազմիցս փորձ ունի հեռուստանովելների եւ գեղարվետսական ֆիլմի համար սաունդթրեք ներկայացնելու, որոնք մշտապես տվյալ ֆիլմին հաջողություն են ապահովել՝ երգչուհին նշեց. «Սաունդթրեքը եւ ֆիլմը միմյանց հետ շատ կապված են, իսկ ցանկացած պրոդյուսեր ուզում է, որ տվյալ ֆիլմի համար լավ երաժշտություն լինի, քանի որ ֆիլմի սաունդթրեքը կարող է ստեղծել տրամադրություն եւ երբեմն ասելիքը շատ ավելի դիպուկ հասցնել. դրա համար էլ շատ կարեւոր է, որ ֆիլմի համար ստեղծված երաժշտությունը համահունչ լինի այդ աշխատանքի հետ: Այո, ես արդեն բազմիցս փորձ ունեցել եմ ներկայացնելու տարբեր ֆիլմերի սաունդթրեքներ, որոնք կարծես թե բոլորն էլ մեծ հաջողություն են գրանցել եւ ճիշտ կերպով հասել են մարդկանց: Շատ ուրախ եմ, որ այն աշխատակազմը, ում հետ աշխատել եմ, ինձ միշտ ասում են՝ դու մեր թալիսման ես, որ իրենց հաջողություն է բերում մեր համագործակցությունը. հուսամ, որ այս համարգործակցությունն էլ բացառություն չի լինի եւ կրկին հաջողություն կգրանցեք»:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:



