Ереван, 01.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

ՀՀ փաստաբանների պալատի հայտարարությունը ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի գաղտնալսման վերաբերյալ

ОБЩЕСТВО

Past.am

ՀՀ փաստաբանների պալատը հայտարարությամբ անդրադարձել է ՀՀ ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՓՊ հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. 

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատն իր մտահոգությունն է հայտնում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետի՝ զանգվածային լրատվության միջոցներով լայն տարածում ստացած հեռախոսային խոսակցության, ինչպե՛ս (1) գաղտնալսման և հրապարակման փաստի, այնպես էլ՝ (2) դրա բովանդակության վերաբերյալ:

1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված է հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի ազատության և գաղտնիության իրավունքը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոհիշյալ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հաստատվել է նշված խոսակցությունը միմյանց միջև տեղի ունենալու փաստը, ՀՀ փաստաբանների պալատը գտնում է, որ տեղի է ունեցել վերոնշյալ սահմանադրական երաշխիքի խախտում, ինչն իրավական պետության տեսանկյունից անթույլատրելի է:

Նկատի ունենալով այն, որ գաղտնալսված անձինք առանձնահատուկ պաշտոնական կարգավիճակ ունեն, ՀՀ փաստաբանների պալատը գտնում է, որ գաղտնալսման և հրապարակման փաստը խաթարում է Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման համակարգը:

Պետության ազգային անվտանգությունն իրենից ներկայացնում է համակարգ, որն ուղղված է անձի, հասարակության և պետության անվտանգության ապահովմանը, երկրի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, սահմանադրական կարգի, տնտեսության բնականոն զարգացման, հասարակության նյութական և հոգևոր արժեքների ամրապնդմանը, ներքին և արտաքին սպառնալիքներից քաղաքացիների իրավունքների և ազատությունների, շրջակա միջավայրի պաշտպանությանը:

2. Գաղտնալսված խոսակցության ձայնագրության բովանդակությունը խիստ մտահոգության առիթ է տալիս՝ առաջացնելով առնվազն հետևյալ երեք հարցերը.

Ա) Առկա է արդյո՞ք դատարանի գործունեությանը միջամտելու գործողություն, թե՞ ոչ.

Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը հռչակում է դատարանի և դատավորի անկախությունը, սահմանելով, որ՝ արդարադատություն և որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ, ինչպես նաևդատավորի կարգավիճակից բխող իրավունքներ իրականացնելիս դատավորն անկախ էպետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, պաշտոնատար, ֆիզիկական և իրավաբանական անձանցից և հաշվետու չէ որևէ մեկի, այդ թվում` պարտավոր չէ որևէ բացատրություն տալ։

Գաղտնալսված խոսակցության ձայնագրության բովանդակության մեջ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից օգտագործված որոշ արտահայտություններ չեզոք դիտորդի մոտ առերևույթ կարող են այնպիսի տպավորություն թողնել, որ դատավորն իր հնարավոր վարքագիծը համաձայնեցնում է գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ:

Բ) Արդյո՞ք նախաքննության մարմինը կալանավորման կիրառման միջնորդություն ներկայացնելիս օրենքովնախատեսված խափանման միջոց կիրառելու նպատակներից տարբերվող այլ նպատակ է հետապնդում.

Գաղտնալսված խոսակցության ձայնագրության բովանդակության մեջ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից օգտագործված որոշ արտահայտություններ չեզոք դիտորդի մոտ առերևույթ կարող են այնպիսի տպավորություն թողնել, որ վարույթն իրականացնող մարմինը կալանավորման կիրառման միջնորդություն ներկայացնելիս օրենքով նախատեսված խափանման միջոց կիրառելու նպատակներից տարբերվող այլ նպատակ է հետապնդում:

Գ) Արդյո՞ք փաստաբան Վահե Գրիգորյանի առնչությունը գաղտնալսված խոսակցությանը, կարող է գնահատվել, որպես փաստաբանի անկախության թուլացում.

Իրավունքի գերակայության հանդեպ ունեցած հարգանքի վրա հիմնված հասարակության մեջ փաստաբանը հատուկ դեր է ստանձնում։ Փաստաբանի պարտականությունները չեն սկսվում և ավարտվում միայն հանձնարարականների բարեխիղճ կատարմամբ։ Փաստաբանը կոչված է ծառայել արդարադատության շահերին, ինչպես նաև այն իրավունքներին, որոնք նրան վստահվել են:

Փաստաբանի գործունեության հիմքում ընկած է անկախության սկզբունքը:

Փաստաբանի վարքագծի կանոնագիրքը սահմանում է, որ իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիսփաստաբանը պետք է անկախ լինի, այսինքն` ազատ ազդեցություններից և, հատկապես, այնպիսիազդեցություններից, որոնք կարող են ծագել փաստաբանի անձնական հետաքրքրություններից կամ արտաքինճնշումից և որը կարող է բացասաբար ազդել վստահորդի գործի վրա։ Փաստաբանը պետք է խուսափի իրանկախության թուլացումից և ուշադիր լինի իր մասնագիտական չափորոշիչների հանդեպ, որպեսզի նրանքչհարմարեցնի դատարանին կամ երրորդ անձանց գոհացնելու համար։ Այս անկախությունը անհրաժեշտ է նաև ոչվիճելի դեպքերում, և դատավարությունների ժամանակ։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն տուժողը նույնպես հանդիսանում է մեղադրանքի կողմ, հետևաբար տուժողի ներկայացուցչի դատավարական շփումները (այդ թվում՝ դատավարական համագործակցությունը) դատավարության սուբյեկտ հանդիսացող նախաքննության մարմնի հետ, իրավաչափ են:

Բոլոր դեպքերում, հաշվի առնելով նաև գաղտնալսված խոսակցության ձայնագրության մեջ օգտագործված որոշ արտահայտություններ, Փաստաբանների պալատը նպատակահարմար է համարել բացատրություն պահանջել փաստաբան Վահե Գրիգորյանից «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 39.3 հոդվածի 2-րդ մասի հիմքով:

Փաստաբանների պալատը հույս է հայտնում, որ հարուցված քրեական գործի օբյեկտիվ և բազմակողմանի քննության արդյունքում կպարզվեն բոլոր էական հանգամանքները, իսկ մեղավոր անձինք կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության:

 

Հայաստանի Հանրապետության

փաստաբանների պալատի

նախագահ՝ Արա Զոհրաբյան      

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами