Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ժամանակն է վերցնել Սահմանադրությունը, բացել այն և վերընթերցել

БЛОГ

Արմեն Հովասափյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ՀՀ քաղաքական դաշտում քննարկվող թիվ մեկ հարցն առաջիկայում սպասվող սահմանադրական հանրաքվեն է: Գրեթե բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ու քաղաքականությունից քիչ թե շատ հասկացող անհատներն առիթը բաց չեն թողնում, որպեսզի ևս մեկ անգամ քննարկեն այդ թեման, ու յուրաքանչյուրը հաստատի իր տեսությունը: Վստահ կարելի է ասել, որ իրականում քչերն են ծանոթ առաջարկվող նոր նախագծին ու «Սահմանադրություն» ասվածին առհասարակ:

Սահմանադրությունը պետության հիմնական օրենքն է, որը սահմանում է նրա պետական կառուցվածքը, կառավարման և իշխանության մարմինների համակարգը, նրանց իրավասությունները և ձևավորման կարգը, ընտրական համակարգը, քաղաքացիական իրավունքները և ազատությունը, ինչպես նաև դատական համակարգը։ Սահմանադրությունը երկրում գործող օրենսդրության հիմքն է։
«Սահմանադրություն» տերմինն ունի բավականին հին պատմություն։ Ժողովրդական պատմագրությունն ուսումնասիրելով` կարող ենք փաստել, որ տերմինը ծագել է լատինական «constitution» բառից, որը նշանակում է «սահմանում», «կառուցվածք»։

Սահմանադրական իրավունքի տեսությունում սահմանադրությունը հանդես է գալիս իր կոնկրետ իրավանորմերով, որպես կոնկրետ սահմանադրություն, որոնց միջոցով կարգավորվում և լուծվում են տվյալ երկրներին հատուկ հիմնարար իրավահարաբերությունները: 
17-18-րդ դարերում ձևավորված պատկերացումները սկզբնավորվել են հիմնականում եվրոպական Վերածննդի հումանիստական գաղափարների ազդեցությամբ: Հումանիզմի գաղափարները ժառանգեցին և զարգացրեցին 17-18-րդ դարերի եվրոպական մտածողները:
Դեռևս մ.թ.ա 4-րդ դարում Արիստոտելը «սահմանադրություն» հասկացությունն օգտագործում էր պետության կառուցվածքի, պետական իշխանության արդյունավետ կազմակերպման, նրա` ժողովրդավարական և արդարացի լինելու մասին խոսելիս։ Հին Հունաստանում և Հին Հռոմում երկար ժամանակ սահմանադրություն էին կոչվում նաև կայսրերի, միապետերի ընդունած իրավական ակտերը, չնայած իրականում դրանք ներկայումս կիրառվող սահմանադրական ակտերի հետ համեմատել չի կարելի:

Առաջին քաղաքական փաստաթուղթը, որը բնական իրավունքը հանդիսավորապես ազդարարեց իբրև պետական իշխանության հոգածության առարակա և դրա պաշտպանությունն իբրև պետական իշխանության սահմանափակում ու իշխանության անմիջական պարտականություն, Անկախության ամերիկյան հռչակագիրն է (1776թ.): 
ԱՄՆ սահմանադրությունը ընդունվել է 1787 թվականի սեպտեմբերի 17-ին Ֆիլադելֆիայում։ ԱՄՆ սահմանադրությունն աշխարհում համարվում է առաջինը ժամանակակից հասկացողության մեջ։ Այն կազմված է յոթ հոդվածներից։ Դրա ընդունման պահից քսանյոթ փոփոխություն է մտցվել, և դրա անբաժան մաս են կազմում։ Ասել է թե՝ վերջին 230 տարիների ընթացքում ԱՄՆ-ի սահմաններից ներս օրենքները կարգավորվում են օրենքի այդ «հնաբնակի» ուղղորդմամբ:
Սահմանադրության գաղափարն առաջին հերթին փիլիսոփայական, քաղաքագիտական, իրավական մի շարք նորարարական գաղափարների հանրագումար է:

Քանի որ հասարակությունը և պետությունը մշտապես կարիք ունեն լուծելու ինչպես իրենց առջև դրված, այնպես էլ անընդհատ առաջացող նորանոր հիմնախնդիրները, հաղթահարել առկա դժվարություններն ու տարբեր կարգի բախումները, ուստի անհրաժեշտ է ստեղծել բոլորի համար ընդունելի որոշակի կանոններ ու կառուցակարգեր, այլ բառով ասած՝ սահմանադրություն: Այսինքն՝ սահմանադրությունը սահմանում է այնպիսի ղեկավարող սկզբունքներ, որոնց միջոցով կարելի է ձևավորել հասարակական համաձայնություն և քաղաքական միասնության հաստատման, հասարակության, անհատի ու պետության միջև հարաբերությունների, պետության գործունեության կարգավորման հիմքերը:

ՀԳ. Ճիշտ ժամանակն է հիշել ԱՄՆ 7-րդ նախագահ Էնդրյու Ջոնսոն խոսքերը (1866թ.). «Ժամանակն է վերցնել Սահմանադրությունը, բացել, վերընթերցել այն և խորապես ըմբռնել դրա դրույթները»:

Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри