Կառավարության շենքի առջեւ ինքնահրկիզում կատարած քաղաքացին հիվանդանոցում մահացել է
ОБЩЕСТВОՃառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում մահացել է սեպտեմբերի 9-ին կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզում կատարած 49-ամյա Արմենակ Պետրոսյանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի այրրվածքաբանության բաժանմունքի վարիչ Կարինե Բաբայանը:
«Մեկ անգամ վիրահատել ենք, վիրակապումներ էինք արել, 6 օր պայքարել ենք, սակայն չհաջողվեց փրկել նրա կյանքը, քանի որ այրվածքները շատ էին: Շնչուղիների մոտ 70 տոկոսն այրված էր»,- ասաց նա:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի գլխավոր մուտքի դիմաց, տղամարդն ինքնահրկիզման փորձ է արել:
Քաղաքացիներն արագ նկատել են եւ հանգցրել կրակը, սակայն քաղաքացին դեմքի եւ մարմնի որոշ հատվածներում այրվածքներ է ստացել:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



