Ереван, 01.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Գեղարքունիքի մարզի ամենաբարձրադիր հուշարձանը գիտական ուսումնասիրության կարիք ունի

ОБЩЕСТВО

Սարի Սուրբ մատուռը՝ Գեղարքունիքի մարզի ամենաբարձրադիր պատմության հուշարձանը գտնվում է Զոլաքար գյուղից 15 կիլոմետր դեպի հարավ, Ակնախաչ լեռան գագաթին՝ 3299 մետր բարձրության վրա:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանություն» ՊՈԱԿ Գեղարքունիքի մարզային ծառայության պետ Գոռ Գասպարյանը, հուշարձանի կառուցումը թեեւ թվագրվում է 15-րդ դարով, սակայն նրա տարածքում նկատվող որոշ տարրեր խոսում են շատ ավելի վաղ ժամանակների օգտին: «Սարի Սուրբ մատուռը, ըստ մեր ցուցակների, կառուցվել է 15-րդ դարում եւ վերակառուցվել 2005 թվականին, Զոլաքար գյուղի բնակիչներ Ալբերտ, Ռոբերտ, Արայիկ եւ Հոմերոս Տոնեյան եղբայրների ջանքերով ու միջոցներով: Մարզի տարածքում հայտնի բոլոր սրբավայրերի մեջ այն գտնվում է ամենաբարձր կետում ու համարվում է Զոլաքար, Աստղաձոր, Վաղաշեն գյուղերի, Մարտունի քաղաքի հավատավոր բնակչության գլխավոր ուխտավայրը, որտեղ հատկապես մարդաշատ է լինում Վարդավառի առավոտյան, արեւածագից առաջ, քանի որ ուխտավորները ցանկանում են արեւածագի հրաշքը վայելել այս աստվածային բարձունքից: Դարեր շարունակ ուխտավորները՝ կին թե տղամարդ, Աստծո դուռն են գնացել ոտքով, բարձր լեռան տարբեր կողմերից՝ թեքությունները հաղթահարելով մեծ դժվարությամբ, սակայն ամենայն սիրով: Նորակառույց մատուռից մի քանի մետր դեպի հյուսիս, քարակույտերի մեջ, երեւում է միջին դարերից պահպանված եւ առանց շաղախի շարված անշուք մատուռը, որի վրա անցած դարի կեսերին փայտից ու շիֆերից ծածկ են դրել: Նորակառույց մատուռի ներսում գտնվող խաչքարի վրա պահպանված արձանագրություն չկա, թեեւ կարելի է նրա ոճից որոշել պատրաստման ստույգ ժամանակաշրջանը: Ինչո՞ւ է այս պատկերազարդ, գեղաքանդակ խաչքարը հանգրվանել այս ահռելի բարձրության վրա եւ ո՞ւմ հիշատակն է հավերժացրել, առայժմ դժվար է հստակորեն ասել, քանի դեռ մասնագիտական ուսումնասիրություն չի կատարվել:

Դժվար է ասել, թե ինչ ժամանակներից են մնացել մատուռի շուրջբոլորը նկատվող ու տաշվածք ունեցող քարերը, որոնք կանգուն վիճակում շիրմաքարերի են նմանվում: Մատուռից դեպի հյուսիս տարածվում է անվերջանալի թվացող քարափը, որի որոշ հատվածներում պարսպի հետքեր են նկատվում: Իսկ քարափի քարերը ավելի շատ բնական սալեր են հիշեցնում, որոնք շատ դյուրին են մշակվում: Քարափի մեջ վեր են բարձրանում քարե բուրգերը, որոնք շարել են Սարի Սրբի ուխտավորները՝ ի նշանավորումն ու հիշատակություն իրենց կատարած ուխտի:

Կարծում եմ, որ մարզի ամենաբարձրադիր հուշարձանը պատմագիտական ուսումնասիրության կարիք ունի: Նկատելի են ամրոցաշինության հետքեր, որոնք հաստատվելու դեպքում հուշարձանի գոյության փաստն արդեն կարելի է տեղափոխել շատ ավելի վաղ ժամանակներ: Սարի Սրբի դիմացի հարավային թեւում, Զանգատներ կոչվող ժայռախմբերի կատարին տարածվում է Հասոյի քռա կոչվող ամրոցը, որի պարիսպները ձգվում են մի քանի հարյուր մետր երկարությամբ: Սարի Սրբի չորս կողմում, մի քանի տասնյակ կիլոմետրեր հեռավորությամբ պահպանվել են բազմաթիվ բնակավայրերի, կիկլոպյան ամրոցների, սրբավայրերի հետքեր, որոնք հիմք են տալիս եզրակացնելու, որ այս բարձր լեռնագագաթը եւս ժամանակին օգտագործվել է որպես այդ պաշտպանական համակարգերի կարեւոր ու բաղկացուցիչ մաս, բարձրակետ, որտեղից երեւում են մեզ հարեւան երկրների բոլոր կողմերը ձգվող ճանապարհները: Չի բացառվում, որ ուսումնասիրություններն այստեղ հնագիտական նոր գաղտնիքներ բացահայտեն»,-նշեց Գոռ Գասպարյանը՝ միաժամանակ մեզ տրամադրելով երկու հետաքրքիր ավանդազրույց, որոնք գրառվել են Զոլաքար գյուղի բնակիչների շուրթերից: «Վաղուց էր, երբ դեռ Զոլաքարը կոչվում էր Զոլախաչ (Զորախաչ), միայնակ ապրող մի մարդ երազ է տեսնում, թե ինչպես իր տնից ոչ հեռու գտնվող գոմում հրաշք է կատարվում: Գոմի մսուրում նա լույս է տեսնում, իսկ գոմի ու մսուրի շուրջը` օձեր, որոնք սակայն, այդ լույսից կուրանում են, իսկ լույսը տարածվում է դեպի երկինք: Այս մարդը վեր է կենում ու գիշերով գնում գոմ: Ճրագի լույսով տեսնում է, որ մսուրում պառկած է մի գեղեցիկ կին` իր երկու նորածինների հետ, որոնց հասցնում է անուններ տալ ու մեռնում է: Նրա վերջին բառերն էլ լինում են երեխաների անունները` Խաթուն եւ Հովհաննես:

Որբերը մեծանում են ծերունու տանը եւ երկուսն էլ իրենց նվիրում են Աստծուն: Ամենուր նրանք պատմում են Աստծո ու աստվածային հրաշքների մասին, իրենք եւս շատ հիվանդների բուժում են իրենց հրաշք ձեռքերով ու աղոթքներով: Երբ Խաթունը մահանում է, եղբայրը նրան թաղում է Սեւանա լճի ափամերձ մի վայրում, գերեզմանի վրա մի փոքրիկ մատուռ է կառուցում եւ գնում է դեպի լեռները: Նա բարձրանում է մի բարձր սարի վրա, քրոջ մատուռի դեմ դիմաց, հասարակ քարերով մի քողտիկ է շարում եւ մինչեւ իր կյանքի վերջը ճգնում է այնտեղ:

Այժմ այդ սրբավայրերը վերանվանվել են «ծովափան խաչքար» եւ Սարի Սուրբ Հովհաննես: Մինչեւ այժմ էլ ժողովուրդը մեծ հավատով է այցելում այս սրբավայրերը: Խաթունը առավել հայտնի է սիրահարներին օգնելու մեծ զորությամբ, իսկ Սարի Սուրբը, ուր բարձրանալը բավականին դժվար է, ավելի շատ հայտնի է որպես արու զավակ չունեցող մայրերի ուխտատեղի»:

Զրույցը սերունդներին փոխանցել է Զոլաքար գյուղի բնակչուհի Արուսյակ Քիշմիրյանը 2006 թվականին: Իսկ Զոլաքարի Սարի Սրբին նվիրված երգը, որը ներկայացրել է Զոլաքար գյուղի բնակչուհի Քնքուշ Քալաշյանը (2006 թվականին), հետեւյալն է.

… Բոբիկ եկել եմ քու ոտը, Որ տաս իմ սրտի մուրադը, Սարի Սուրբ ջան, զորքիդ մեռնեմ, Դեռ շատ վաղուց ես քու ղուլն եմ: Ես չեմ խնդրե դրախտավայր, Ես չեմ խնդրե թագավոր յար, Մենակ կյանքս չանցնի իզուր, Օրերս մութ, բախտս տխուր: Մենակ կուզեմ մահից հետո Գեթ մեկ որդիս ինձ հող դնի, Օջախս իրենով վառի, Տունս քու զորությունով պահի:

Սարի Սուրբ մատուռից, ինչպես մարդու ափի մեջ, երեւում են Սեւանի ողջ հայելին, լճի ափերին փռված բնակավայրերը, Գեղամա լեռնաշղթան, Վարդենիսի լեռնաշղթայի անդնդախոր ձորերն ու բարձր կատարները, լեռնային արագահոս գետերն ու գետակները: Այլ խոսքով, Սարի Սուրբը ոչ միայն դարավոր ուխտատեղի է, այլ նաեւ՝ զբոսաշրջության ու լեռնագնացության անկրկնելի վայր:

 

Խոսրով Խլղաթյան

 

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами