Ереван, 27.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Դուխովն» անցել է, եկել է խելքով ընտրություն անելու ժամանակը. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱԺ պատգամավոր, «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը «Փաստ» օրաթերթի լրագրողի հետ զրույցում անդրադառնալով Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքին՝ նշեց, որ իրենց համար շատ կարևոր է, որ մայրաքաղաքի բնակիչները բավականին մեծ հույս են կապում ԲՀԿ–ի և քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի հետ: Էնֆիաջյանի համոզմամբ երևանցիները տարիներ շարունակ կուտակված հարցերի լուծումն իսկապես տեսնում են ԲՀԿ–ի շնորհիվ և հույս հայտնում, որ այս կուսակցության թեկնածուի ընտրվելու դեպքում կարճ ժամանակ անց իսկապես ունենալու ենք բոլորովին այլ մայրաքաղաք:

«Մարդիկ տարիներ շարունակ տեսել են, թե ինչքան հետևողական է Գագիկ Ծառուկյանը և իր խոստումներն ինչ հոգատարությամբ է իրականացնում: Այս անգամ ևս կրկնում ենք, որ մեր կողմից տրված խոստումը և մեր ներկայացրած ծրագիրը կարճ ժամանակահատվածում կարող ենք իրականություն դարձնել: Դրանք տրանսպորտի, քաղաքաշինական խնդիրներին վերաբերող հարցեր են և այլ խնդիրներ, որոնց լուծումները մենք ներկայացրել ենք մեր ծրագրում: Դրանք բոլորն էլ իրատեսական են և իրականանալի հենց մեր քաղաքական թիմի կողմից: Ընդ որում, Գագիկ Ծառուկյանը իր ելույթում էլ նշեց, որ մի շարք խնդիրներ կան, որոնք լուծելու համար եթե անգամ մայրաքաղաքի բյուջեն էլ չբավականացնի, նա պատրաստ է իր անձնական միջոցները ներդնել, որպեսզի մայրաքաղաքի խնդիրներն օր առաջ լուծվեն»,– ասաց Վ. Էնֆիաջյանը: 

Խոսելով սոցիալական ցանցերում ԲՀԿ–ի շուրջ տարածվող մեղադրանքների մասին՝ պատգամավորը նշեց, որ այն մարդիկ, ովքեր նման ապատեղեկատվություն են տարածում և փորձում են ստվերել իրենց գործունեությունը, պետք է պատասխանատվության ենթարկվեն: Նա նաև կոչ արեց իրավապահ մարմիններին միջոցներ ձեռնարկել նման տեղեկություններ տարածողներին հայտնաբերելու համար:

Այս առիթով «Փաստը» զրուցել է նաև Երևանի ավագանու ԲՀԿ ցուցակի 4–րդ հորիզոնականը զբաղեցնող Միքայել Մանրիկյանի հետ, ով Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի պրոֆեսդոր է: Նա այս պահին քարոզարշավի ընթացքը շատ դրական է գնահատում, քանի որ շրջելով մայրաքաղաքի տարբեր վարչական շրջանների բակերում և թաղամասերում՝ արձանագրել է, որ ԲՀԿ–ի ներկայացուցիչներին ժողովուրդը շատ լավ է ընդունում, ինչը շատ ոգևորիչ է կուսակցության անդամների համար: 

«Ժողովուրդը հույս է կապում «Բրագավաճ Հայաստան կուսակցության» հետ, և կարծում եմ, որ ամեն ինչ շատ լավ է լինելու: Դեռ մի փոքր հետհեղափոխական էյֆորիկ ֆոն կա, ինչը նորմալ երևույթ է, բայց ես կարծում եմ, որ հասարակության սթափ հատվածը հարցերին առանց էյֆորիաների է մոտենում»,– ասաց Մ. Մանրիկյանը:

Անդրադառնալով ԲՀԿ–ին գումար բաժանելու մեջ մեղադրելուն՝ նա նշեց, որ դա քաղաքական գործընկերների կողմից իրենց վրա ցեխ շպրտելու փորձ է, որով փորձում են իրենց կապել տարբեր նախկին քաղաքական գործիչների հետ, դրանով իսկ վարկաբեկում են, ինչն իր կարծիքով անընդունելի է:

«Ես բազմիցս մամուլում տեղեկություն եմ կարդացել, որտեղ մեր կուսակցությանը մեղադրում են կաշառք բաժանելու մեջ: Եվ նման տեղեկություններն արդեն մի քանի օր է, ինչ տարածվում են, սակայն եթե իրականում կա նման բան, ապա ինչո՞ւ չկան ձերբակալվածներ: Ի դեպ, այն քաղաքացիները, ովքեր սուտ մատնությամբ են զբաղվում, հիշեցնեմ, որ այդ արարքը նույնպես քրեորեն հետապնդելի է, և նրանք նույնպես պետք է պատասխանատվության ենթարկվեն, քանի որ բոլորն աշխատում են օրենքի տառին համապատասխան, ինչպես պահանջում է օրենքը: Ես հորդորում եմ առաջիկա ընտրություններին ընտրել խելքով: «Դուխովն» անցել է, եկել է խելքով ընտրություն անելու ժամանակը: Իսկ խելացի ընտրություն կատարելու համար խորհուրդ եմ տալիս երևանցիներին ուշադիր նայել բոլոր կուսակցությունների ցուցակները, վերլուծել, թե ովքեր են ներկաացված, ինչ կենսագրություն ու անցած ուղի ունեն, որ քաղաքական ուժից են եկել, ում բարեկամն են, ում խնամին են, և իրականում իրենց հետևում ինչ են թաքցնում»,– ասաց Մ. Մանրիկյանը: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак Карапетян