Ереван, 03.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Քարոզարշավ ամեն ինչի մասին, բացի Երևանից. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավային ելույթներին հետևելով՝ կարելի է տպավորություն ստանալ, թե խոսվում է ամեն ինչի մասին, բացի Երևանից: Ավանդական դարձած հաշիվ մաքրելու տեխնոլոգիաներից զատ ընտրության մասնակիցները, մեկ–երկու բացառություններով, խոսում են հնարավոր ամեն ինչից, բացի Երևանից, ընտրվելու դեպքում Երևանը կառավարելու ծրագրերից, այդ ծրագրերը կյանքի կոչելու ձևերից: Օրինակ՝ Էրդողանից, Ադրբեջանից, Քոչարյանից, հակահեղափոխությունից: Կա նաև քարոզչության մեկ այլ շերտ, որը փորձում է բացառապես համապետական մակարդակի, կառավարության մակարդակի հարցերը տեղափոխել քաղաքային կառավարման դաշտ՝ խոսելով, օրինակ, հիպոթեքային վարկավորման նոր պայմանների ու նման այլ թեմաների մասին: Այս տեմպերով հեռու չէ այն օրը, երբ քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերը կխոսեն սիրիական ճգնաժամի, Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցների, Սևանի մակարդակը բարձրացնելու, բեզոարյան այծերի պահպանության, խաղողի մթերման և այլ՝ հնարավորինս Երևանի հետ կապ չունեցող ու Երևանի քաղաքային իշխանությունների լիազորություններից դուրս թեմաների մասին:

Իհարկե, Երևանի ավագանու ընտրությունները քաղաքական ընտրություններ են, քաղաքապետն էլ քաղաքական պաշտոն է: Հիմա այդպես է առավել քան երբևէ՝ հաշվի առնելով երկրում առկա քաղաքական իրավիճակը: Կեղծ են այն պնդումները, թե Երևանի քաղաքային իշխանությունը, դրա ընտրությունները ապաքաղաքական են: Այդ պնդման ջատագովներից էր ՀՀԿ–ն իշխանություն եղած ժամանակ, երբ պատեհ–անպատեհ հայտարարում էր, թե մի քաղաքականացրեք: Այո՛, Երևանի քաղաքապետը՝ լինելով քաղաքական թիմի անդամ, իրացնում է նաև այն քաղաքական գիծը, որն իրացնում է իր ներկայացրած քաղաքական ուժը: Բայց, այսքանով հանդերձ, քաղաքային իշխանությունը նախ զբաղվում է քաղաքային խնդիրներով, իսկ քաղաքային իշխանության ընտրությունների քարոզարշավը պետք է լինի նախ Երևանի, հետո նոր այլ բաների մասին: Մեր մոտ ցավոք հակառակն է, և ընթացիկ քարոզարշավն ամեն օր հաստատում է այդ պարադոքսի առկայությունը: Հասկանալի է, որ երկրում փոխվել է ոչ միայն իշխանություն, այլև իրավիճակն ընդհանրապես: Քաղաքական դաշտը սկսում է դիրքավորվել զրոյական կետից, իսկ այդ վերադիրքավորման պրոցեսում Երևանի ավագանու ընտրությունները առաջին փորձությունն են: Ինչպես ցանկացած ընտրություն, այնպես էլ այս մեկը զուրկ չէ իշխանության համար թեժ պայքարից: Բայց, հաշվի առնելով այն կոնտեքստը, որում տեղի են ունենում այս ընտրությունները՝ բավարարվել միայն թեժ պայքարի հիմնավորմամբ, դժվար է: Տեղի է ունեցել հեղափոխություն, ինչը ենթադրում է ոչ միայն իշխանության փոփոխություն, այլև քաղաքական մշակույթի: Եթե խոսենք ավելի կոնկրետ՝ հեղափոխությունը հենց այն շանսն է, որով Երևանի քաղաքային իշխանության ձևավորումը ի վերջո կլիներ հենց Երևանի քաղաքային իշխանության ձևավորում, առանց կենաց-մահու պայքարի, առանց ներքաղաքական, արդեն նաև արտաքին քաղաքական շեշտադրումների: Ի վերջո՝ տարիներ շարունակ Երևանի քաղաքային իշխանությունը եղել է բարձրագույն իշխանության կցորդը, զուրկ է եղել սուվերենությունից: Հիմա իսկական ժամանակն է վերջապես քաղաքային ապագա իշխաության համար, անկախ նրանից, թե ով կլինի այդ իշխանությունը, ստեղծել այդ սուվերենության դաշտը, ազատել նրան ներքին և արտաքին քաղաքական ինտրիգներից ու շանս տալ կենտրոնանալ Երևանի խնդիրների վրա: 

Սուվերեն քաղաքային իշխանությունը, ընդհանրապես կայացած տեղական ինքնակառավարման մարմինների առկայությունը յուրաքանչյուր երկրի կայուն զարգացման և ժողովրդավարության հաստատման գրավականն է: Հայաստանում իշխանությունը միշտ կենտրոնացած է եղել Երևանում, Երևանի մի քանի պետական կառույցներում՝ նախագահականում և կառավարության շենքում: Տեղական ինքնակառավարման մարմինները արդյունքում դարձել են միայն բարձրագույն իշխանության որոշումները դակողներ՝ առանց սեփական նախաձեռնությունների, սեփական որոշումների, առանց կենտրոնական իշխանության հետ ակտիվ բանավեճերի: Իհարկե, մանր հարցերում որոշելու իրավունքը թողնված էր տեղական իշխանությանը, բայց միայն այդքանը:

Հիմա՝ հերթական ընտրություններից առաջ կա մտավախություն, որ Երևանի քաղաքային իշխանությունը կրկին կգնա նույն ճանապարհով՝ լինել բարձրագույն իշխանության կցորդը, նրա որոշումները դակողը: Այդ մտավախության համար հիմքեր է ստեղծում քարոզարշավի ընթացքը, որտեղ Երևանի խնդիրները երկրորդվել են ներքաղաքական, միջկուսակցական խնդիրներին: Անկախ նրանից, թե որ ուժն է հաղթելու ընտրություններում, այս մեկնարկային պայմաններով շարունակելու դեպքում մեզ սպասում է ոչ այնքան հուսադրող իրողություն: 

Սրան եթե ավելացնենք նաև այն մթնոլորտը, որն այժմ առկա է պոտենցիալ անցողիկ շեմը հաղթահարող ուժերի միջև, ապա հեռանկարն իսկապես հուսադրող չէ: Ուժերը գնում են ընտրությունների խիստ մաքսիմալիստական սկզբունքով՝ առանց հաշվի առնելու, որ վաղը ստիպված են լինելու աշխատել իրար հետ, ավելին, չի բացառվում՝ ստիպված են լինելու կոալիցիա կազմել՝ քաղաքապետ ընտրելու համար:

Քարոզարշավի երկրորդ շաբաթն արդեն սկսվել է, և դեռևս ուշ չէ քաղաքական օրակարգում առաջնահերթ դարձնել Երևանի խնդիրները, իսկ հռետորաբանությունը մերժողականությունից տեղափոխել կառուցողականության դաշտ՝ գոնե նկատի ունենալով, որ ապագայում լինելու է միմյանց հետ աշխատելու և համագործակցելու կարիք: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Япония впервые с июня 2025 года закупила российскую нефтьГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоГосударственная политика должна объединять обществоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕППоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня труда Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Новые возможности для активной молодежи: «Евразия-Армения» провела четвертый волонтерский тренинг по управлению проектамиГрузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст» Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛО«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Двин»Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю 111 годовщины геноцида армянКурс финансовой грамотности в благотворительной организации Learning Mission. Idram&IDBank«Геноцидальный антиарменизм активизировался с полной яростью в 2020-х» — международные эксперты