Ереван, 01.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Քանի դեռ իշխանությունները Արցախի հարցում հեղհեղուկ մոտեցումներ են ցուցաբերում, ունենալու ենք սահմանային լարվածություն. քաղաքագետ (տեսանյութ)

ОБЩЕСТВО

Քանի դեռ իշխանություններն Արցախի հարցում հեղհեղուկ մոտեցումներ են ցուցաբերում, Ադրբեջանին զսպելու ուղղությամբ չեն փորձում կիրառել դիվանգիտական ողջ պոտենցիալը, ունենալու ենք սահմանային լարվածություն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ-Մելիք Շահնազարյանը:

«Մենք տեսնում ենք, որ Վիեննայի և Սանկտ Պետրբուրգի պայմանավորվածությունները, որոնք, ըստ էության, լուրջ քաղաքական ճնշում էին Ադրբեջանի վրա, մոռացվել են. որևէ մեկը չի խոսում՝ ո՛չ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններում կան, ո՛չ պաշտոնական Երևանի հայտարարություններում: Այսինքն՝ տպավորությունն այնպիսին է, որ ամեն ինչ հիմնված է «ընտրություններից հետո կզբաղվենք» մտածելակերպի վրա, և Ադրբեջանը փորձում է ինչ-որ բան նախաձեռնել, օրակարգ փոխել, գոնե փախչել այն օրակարգից, որը նախկինում դրված էր բանակցությունների սեղանին»,-նշեց նա:

Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով` Ադրբեջանը բավական երկար ժամանակ պատրաստվում է ռազմական գործողությունների վերսկսմանը, նախկին իշխանությունների գործունեության պարագայում Ալիևը բանակցային սեղանին բավականին դժվար կացության մեջ էր հայտնվել և հասկանում էր, որ քաղաքական ճանապարհով չի կարող ստանալ իր ակնկալիքների անգամ 5 տոկոսը:

 


«Ճնշումները բավական մեծ էին, Ադրբեջանն իր նախկին գործողությունների արդյունքում մի շարք սխալներ էր թույլ տվել. ամենամեծն ապրիլյան պատերազմն էր, որն իրենց համար ձախողում էր: Փորձում էին պատերազմի կամ իրավիճակի սրման միջոցով հասնել իրենց համար ցանկալի արդյունքների, և, ըստ էության՝ Ադրբեջանի քաղաքականության մեջ որևէ բան չի փոխվել: Մենք գիտենք, որ վերջին ամիսներին մեծաթիվ զորք է կուտակվել Արցախի սահմանի գրեթե ամբողջ երկայնքով, սպասում են, ժամանակ առ ժամանակ մեծաթիվ  զորավարժություններ են անցկացնում: Պատերազմ սկսելու համար ինչ անհրաժեշտ է՝ արդեն իսկ նախապատրաստել են, զուգահեռաբար լարում են նաև իրավիճակը ՀՀ-ի հետ սահմանին` ցույց տալով, որ պատերազմի դեպքում կարող է հարված լինել նաև այս ուղղությամբ: Փորձում են ամեն ինչ անել, որ մեր ԶՈՒ մի մասը, այնուամենայնիվ, մնա այստեղ, զբաղվի սահմանների պաշտպանությամբ»,-նշեց նա:

Քաղաքագետը նշեց, որ Ադրբեջանը հիմա պատերազմ վերսկսելու հնարավորություններ տեսնում է, նկատում է, որ Հայաստանը քաղաքական լուրջ խնդիրների առջև է կանգնած, ներքին զարգացումները, նոր իշխանությունները որևէ կերպ չեն կարողանում թե՛ Արևմուտքի, թե՛ ՌԴ-ի հետ եղած գործընկերային հարաբերությունները բերել նույն մակարդակի. խնդիրներ կան պաշտոնական Երևանի և այլ մայրաքաղաքների միջև:

«Զուգահեռաբար տեսնում ենք ռուս-թուրքական համագործակցության ակտիվացումը Մերձավոր Արևելքում, այսինքն՝ գլոբալ իրավիճակ փոխելու շանս է տեսել Ադրբեջանը և փորձում է օգտվել այդ շանսից. իրավիճակը սրելով՝ Ղարաբաղի հարցը բերում է տարածաշրջանային այլ քաղաքական հարցերի օրակարգ` լավ հասկանալով, որ ունի Թուրքիայի աջակցությունը, որ կան ՀՀ ներքին և արտաքին խնդիրները»,-նշեց նա:

Հրանտ Մելիք-Շահնազարյանը համաձայն չէ այն պնդման հետ, թե Նիկոլ Փաշինանը ծանր ժառանգություն է ստացել Արցախյան հարցում:

«Ինձ համար Նիկոլ Փաշինյանի խոսքերը վստահություն չեն ներշնչում: Ասելով, որ բանակցվել է հողեր հանձնելու շուրջ՝ նա չափազանցնում է, որովհետև հակառակը, հողեր հանձնելու շուրջ բանակցություններ տեղի չեն ունեցել, այս հարցերը բերել և ներքաղաքական շահարկման առարկա դարձնելն անընդունելի է, այնպես չէ, որ ծանր ժառանգություն է ստացել, հակառակը, Ադրբեջանն ինքն էր բավականին դժվար կացության մեջ հայտնվել բանակցությունների արդյունքում և Ալիևը ինքն անգամ խոստովանել է դա՝ ասելով, որ իր վրա ճնշում են գործադրում Արցախի անկախությունը ճանաչելու համար»,-շեշտեց նա:

Մանրամասները` տեսանյութում:

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами