ԱՄՆ-ը մտադիր չէ պատժամիջոցներ սահմանել «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ. Թրամփ
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ը մտադիր չէ պատժամիջոցներ սահմանել «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարական աշխատանքներին մասնակցող ընկերությունների դեմ: Ինչպես գրում է РИА Новости-ն՝ այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ հանդիպումից հետո:
«Մենք մտադիր չենք դա անել: Պարզապես մենք կարծում են, որ, ցավոք, գերմանացի ժողովուրդը տարեկան միլիարդավոր դոլարներ է վճարում ՌԴ-ից ստացված էներգետիկ ռեսուրսների համար: Եվ ես կարող եմ հավաստիացնել՝ գերմանացի ժողովրդին դա դուր չի գալիս»,- նշել է Թրամփը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Միացյալ Նահանգների էներգետիկայի նախարար Ռիք Փերին հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է հավելյալ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի էներգետիկայի ոլորտի և «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցման նախագծի դեմ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



