Խոշոր վթար Կոտայքի մարզում. վիրավորների թվում 14 եւ 16 տարեկան երեխաներ կան (ֆոտո)
ОБЩЕСТВОԿոտայքի մարզում այսօր՝ սեպտեմբերի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 15:00-ի սահմաններում Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի բնակիչ, 41-ամյա Ռոբերտ Սարգսյանն Opel մակնիշի 35 TQ 491 համարանիշի ավտոմեքենայով Երևա-Սևան ավտոճանապարհի 39-րդ կմ հատվածում՝ Հրազդանի «գաի պոստի» մոտ, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Կոտայքի մարզի Սոլակ գյուղի բնակիչ, 23-ամյա Արթուր Մկրտչյանին պատկանող Opel մակնիշի 05 DM 050 համարանիշի ավտոմեքենային: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:
Վթարի հետևանքով վարորդ Ռ. Սարգսյանը, նրա ուղևորները՝ Հրազդան քաղաքի բնակիչներ, 14-ամյա Էլեն Զոհրաբյանը և 16-ամյա Աշոտ Զոհրաբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդան բժշկական կենտրոն:
Փաստի առիթով նյութեր են նախապատրաստվում:



1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



