Ի՞նչ են հուշում աստղերը ձեր առողջական վիճակի մասին
ЛАЙФԽոյ (21.03-20.04)
Այսօր խոյերին խորհուրդ է տրվում հետևել ողնաշարի հետ կապված խնդիրների կարգավորմանը: Այս օրերին Ձեր օրգանիզմի ամենաթույլ տեղը համարվում է Ձեր ողնաշարը: Հաճախակի կատարե ք վերականգնողական վարժություններ, թուլացրեք մկանները և մի մոռացեք հետևել սննդակարգին:
Ցուլ (21.04-22.05)
Այսօր աստղերը ձեզ խորհուրդ են տալիս չկորցնել լավատեսությունը և հիշել, որ բոլոր դժվարություններն էլ ժամանակավոր բնույթ են կրում: Հաճախակի ժպտացեք եթե անգամ դրա առիթը չկա և կտեսնեք, որ շուտով այն կառաջանա:
Երկվորյակ (23.05-22.06)
Եթե մինչ օրս Ձեր առողջական վիճակում միայն նորոնոր խնդիրներ էին առաջանում և ոչ մի կարգավորում չէր նկատվում, ապա այսօրվանից ամեն ինչ կփոխվի: Շուտով կզգաք, որ ձեր հետևողականությունը և ճիշտ ժամանակին բժշկական օգնության դիմելը տվել են իրենց արդյունքը: Այնուամենայնիվ պետք չէ թուլանալ, շարունակեք հետևել Ձեր առողջությանը:
Խեցգետին (23.06-23.07)
Այսօր շատ ուշադիր եղեք Ձեր շրջապատի կտրող և վնասող գործիքներից: Ձեր անփույթ վարմունքը այդ իրերի հետ կարող է պատճառ դառնալ մի շարք վնասվածքների, խնայեք Ձեզ:
Առյուծ (24.07-24.08)
Այսօր խնայեք Ձեզ և շուտ ավարտեք աշխատանքը,նվիրեք Ձեզ հանգստին և Ձեր օրգանիզմը կհանգստանա և ավելի արդյունավետ կսկսի աշխատել: հաճախեք մարզասրահ կամ զբոսանքի:
Կույս (25.08-23.09)
Այսօր աշխատեք առավել ուշադիր մշակել գնված մրգերը և բաջարեղենը: Դա Ձեզ հնարավորություն կտա կանխել հետագայում մարսողական համակարգի հետ խնդիրների առաջացումը:
Կշեռք (24.09-23.10)
Աստղերը այսօր կշեռքներին խորհուրդ են տալիս փնտրել նոր զգացողություններ և նոր ծանոթություններ: Դա կփոխի Ձեր տրամադրվածությունը և շրջապատի նկատմամբ ընկալումները:
Կարիճ (24.10-22.11)
Աշխատեք չչարաշահեք կաթնամթերքը: Իհարկե այն շատ օգտակար է, սակայն սպիտակուցների քանակը, որը ընդունում է Ձեր օրգանիզմը կարող է ծանրաբեռնել Ձեր երիկամները, որոնք առանց այն էլ Ձեզ անհանգստացնում են:
Աղեղնավոր (23.11-22.12)
Այսօր աղեղնավորները առավել դյուրագրգիռ են, նրանք շատ են անհանգստանում մարուքների համար:Աստղերը Ձեզ խորհուրդ են տալիս այդքան դյուրագրգիռ չլինել հակառակ դեպքում կարող եք հայտնվել սթրեսային վիճակում:
Այծեղջուր (23.12-20.01)
Աստղերը խորհուրդ են տալիս այսօր հնարավորինս լսել Ձեր օրգանիզմին և չչարաշահել նրա հնարավորությունները:Աշխատավայրում աշխատեք շատ չծանրաբեռնվել, հնարավորինս հանգիստ եղեք:
Ջրհոս (21.01-19.02)
Շատ ուշադիր եղեք Ձեր աչքերի նկատմամբ, համակարգչի մոտ աշխատելիս հետևեք թե ինչ վիճակում են դրանք: Հաճախակի վեր կացեք համակարգչի մոտից և հնարավորինս վարժություններ կատարեք և թարմացրեք Ձեր աշքերը:
Ձուկ (20.02-20.03)
Աստղերը կարծում են, որ այսօր Ձեր համար շատ արդյունավետ օր է լինելու:Առողջական ոչ մի խնդիր չի առաջանա Ձեր մոտ, այնպես որ ապարդյուն էիք անհանգստանում:Ձեր բարձր տրամադրությունը կօգնի Ձեզ ողջ օրվա ընթացքում աշխատել հաճույքով:



