Ереван, 27.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի համագործակցության արդյունքում Սիրիական հակամարտությունը մոտենում է իր եզրագծին․ արաբագետ

ПОЛИТИКА

Արաբագետ Արմեն Պետրոսյանի խոսքով՝ օրերս Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմի Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև Սոչիում կայացած բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները կարելի է դիտարկել որպես միջանկյալ մոտեցում Սիրիայի Իդլիբ նահագնին վերաբերող խնդրին, բայց համարել, որ դրանով խնդիրը կլուծվի, չի կարելի:

Tert.am-ը նրա հետ զրուցել է Սիրիական հակամարտությունում վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումների մասին, քննարկել, թե սիրիական հակամարտության կարգավորման գործընթացի վրա ինչ ազդեցություն կարող են ունենալ Իդլիբի շուրջ ռուս-թուրքական պայմանավորվածությունները և Միջերկրական ծովի արևելքում՝ Սիրիայի ափերին մոտ Իսրայելի կողմից ռուսական օդանավը խոցելու միջադեպը:

Արմեն Պետրոսյանը, մասնավորապես, նկատեց, որ Իդլիբի խնդրի լուծումը ենթադրում է այդ նահանգի վերահսկողության վերադարձը սիրիական վարչակարգին:

 
 
«Վերջնական լուծման տարբերակն այն է, որ պետք է վերականգնվի սիրիական գործող իշխանությունների վերահսկողությունը: Խնդիր է, թե ինչ եղանակով դա կընթանա․ արդյոք կկարողանա՞ն ռուսական և թուրքական կողմերը որևէ լուծման հասնել, մշակված մեխանիզմներով հասնել հաջողության»,- ասաց նա:

Սիրիական Իդլիբ նահանգի հետ կապված արաբագետը հիշատակեց, որ այն 3-4 տարիների ընթացքում վերածվել է ընդդիմադիր խմբավորումների  համակենտրոնացման ճամբարի: «Այնտեղ գործում են տարբեր գաղափարական ուղղվածության, տարբեր քաղաքական նպատակներ ունեցող կառույցներ, որոնցից ոչ բոլորի վրա արտաքին դերակատարներն ու Սիրիան ունեն ազդեցություն: Այս պարագայում բարդ է կանխատեսել  խնդրի խաղաղ հանգուցալուծում, այն է՝ խաղաղ բանակցային ճանապարհով Իդլիբի վերադարձ Սիրիական կառավարությանը»,- ասաց նա:

Արաբագետի նկատառմամբ՝ հիմա ականատեսն ենք լինում նրա, որ Աստանայի ձևաչափի երեք դերակատարների՝ Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի համագործակցության արդյունքում Սիրիական հակամարտությունը մոտենում է իր եզրագծին: «Հատապես Իդլիբի հարցում Ռուսաստանի և Թուրքիայի ակտիվության մեծացումը, որոշակի քայլերի կդրդի այն արտաքին դերակատարներին, որոնք դուրս են մնացել գործընթացից»,- ասաց նա:

Սիրիական հակամարտությունում ներգրավված երկրներից Ռուսաստանի և Իսրայելի հարաբերությունների սրվածությունը նոր երանգ է հաղորդում հակամարտությանը: Արմեն Պետրոսյանը նշեց՝ Իսրայելը այդ քայլով անցել է տարիներ առաջ Ռուսաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում նախանշված «կարմիր գծերը»:

«2015թ. սեպտեմբերից մեկնարկած՝ Սիրիայի տարածքում ռուսական կողմի ակտիվ գործողություններից հետո Թել Ավիվը, Մոսկվայի հետ համագործակցության արդյունքում, կարևոր անվտանգային խնդիրներ էր լուծում իր համար՝ թիրախավորելով նախ սիրիական կառավարական ուժերին պատկանող ռազմավարական նշանակության օբյեկտները, ապա նաև՝ իրանական հենակետերն այդ երկրում: Այս տարիների ընթացքում մի քանի տասնյակ ռազմագործողություններ են նախաձեռնել, սակայն շրջանցել են Մոսկվայի շահերի գոտի հանդիսացող շրջանները: Իսկ Լաթաքիայում, որը հանդիսանում է ռուսական ազդեցության գոտի, տեղակայված սիրիական ռազմատեխնիկական օբյեկտների դեմ իսրայելական հարձակումը կարելի է գնահատել որպես հանդուգն քայլ՝ ուղղված ռուսական անմիջական ներկայության գոտու դեմ»,- ասաց նա:

Արմեն Պետրոսյանի խոսքով՝  կանխատեսելի էր, որ Իսրայելը շտապելու էր շտկել ստեղծված իրավիճակը, այլապես ռուսական կողմը կարող էր պատասխանել Սիրիայում Իսրայելի գործողությունների հնարավորինս սահմանափակման միջոցով, ինչից միանշանակորեն կարող են օգտվել Իրանն ու լիբանանյան «Հըզբոլլահը»՝ դիրքավորելով ընդհուպ սիրիա-իսրայելական սահմանին:

«Նախօրեին արդեն հայտնի է դարձել, որ կապ է հաստավել Իսրայելի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների միջև: Նեթանյահուն զանգել և զրուցել է Պուտինի հետ: Այդուհանդերձ ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակում Իսրայելը որոշակի զիջումների կգա: Թե ինչպիսին կլինեն այդ զիջումները, դժվար է կանխատեսել»,- ասաց նա:

Եղած զարգացումների  ֆոնին, այնուամենայնիվ, Սիրիայի հակամարտությունում ներգրավված գերտերությունները հակված չեն հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելուն: Արաբագետը նկատեց՝ հիմա գործընթացը գնում է քաղաքական ճանապարհով, ոչ թե ռազմական, իսկ դա ենթադրում է, որ սիրիական հակամարտությունում ներգրավված երկրների շրջանում կա որոշակի կոնսենսուս:

«Գրեթե բոլոր արտաքին դերակատարները հանգել են այն համոզմունքին, որ սիրիական հակամարտությունը մոտ է իր ավարտին, որ սիրիական վարչակազմի հաղթանակն անվիճելի է, և հիմա արդեն կա փոխհամաձայնություն, որ կրակի բոլոր օջախները մարելուց հետո, Սիրիական վարչակազմը վերակագնի իր հսկողությունը ամբողջ երկրի վրա, և դրանից հետո  նոր սկսվի հիմնախնդրի կարգավորումը՝ սահմանադրության ընդունում, անցումային շրջան, նոր ընտրություններ և այլն:

Արտաքին դերակատարների ներգրավվածությունը մենք տեսնելու ենք արդեն քաղաքական գործընթացներում»,- ասաց նա:

 

 

 

На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак Карапетян