«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում անցկացվել է շախմատի ներհիմնարկային տոնական առաջնություն
ОБЩЕСТВОՍեպտեմբերի 19-ին ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում անցկացվել է շախմատի ներհիմնարկային տոնական առաջնություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության օրվան:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությանհանրային կապերի բաժնից, 20 դատապարտյալների միջև ընթացող պայքարում հիանալի արդյունք է ցույց տվել և հաղթող ճանաչվել Ա. Վարդանյանը: Առաջնությունում երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Ա. Մովսիսյանը, իսկ Ա. Աբրահամյանը եզրափակել է լավագույն եռյակը:
Առաջնության ավարտին հաղթողները քրեակատարողական հիմնարկի պետի կողմից պարգևատրվել են պատվոգրերով:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



