Ереван, 25.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Արտահերթ ընտրությունների գործոնը գերագնահատված է. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իշխանափոխությունից հետո Հայաստանում ստեղծված քաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը պատկերացվում է բացառապես արտահերթ խորհրդարանական ընտրություններով: Այս պատկերացումը ընկած էր թե՛ հեղափոխության առանցք կազմող ուժի և նրա համակիրների քաղաքական տեսլականի հիմքում, թե՛ քաղաքական մյուս դերակատարների առնվազն հրապարակավ հնչող հայտարարությունների: Ակնհայտ է, որ երկրում փոխված իրավիճակը, ուժերի փոփոխված համամասնությունը կարիք ունի արձանագրվելու նաև դե յուրե, և դա անելու միակ տարբերակը նոր ընտրություններն են: Ընտրությունները, ըստ էության, միակ ճանապարհն են դուրս գալու սահմանադրական այն ճգնաժամից, որը երկիրը դնում է երկիշխանության վտանգի առաջ, երբ գործադիրը ղեկավարում է մի քաղաքական ուժ, օրենսդիրը՝ լրիվ այլ: 

Արտահերթ ընտրությունների թեման, սակայն, հեղափոխության հաջորդած սկզբնական ժամանակաշրջանում ակտիվորեն շոշափվելուց հետո միառժամանակ հայտնվել էր ստվերում: Այսօր՝ Երևանի ավագանու ընտրություններից առաջ այդ թեման կրկին ակտիվացավ և պաշտոնապես արձանագրվեց Փաշինյանի հանրահավաքային ելույթում: Փաշինյանը ՀՀԿ–ին ի պատասխան հայտարարեց, որ նրանք չեն որոշում արտահերթ ընտրություններ կլինեն, թե ոչ: Առիթը ՀՀԿ–ի վերջին շրջանի տարբեր հայտարարություններն էին առ այն, որ Նիկոլ Փաշինյանի ցանկությամբ չէ, որ պետք է ցրվի ԱԺ–ն ու լինեն արտահերթ ընտրություններ: Այս հեռակա բանավեճը արտահերթ ընտրությունների մասով, զուգահեռ նաև այլ բնույթի տարընթերցումները գործադիրի և օրենսդիրի միջև գալիս են երիցս փաստելու, որ երկրում կա սահմանադրական ճգնաժամ, որը հավերժ ձգվել չի կարող և ինչ–որ տեղ պայթելու է:

Փաշինյանն ու նրա կառավարությունը, սակայն, արտահերթ ընտրությունները ֆորմալ հայտարարելով առաջնահերթություն,նախորդ ամիսներին առավելապես զբաղված էին, այսպես ասած, ադապտացիայով՝ հարմարվելով կառավարման գործառույթներին: Երկրի ընթացիկ խնդիրները մի կողմից, նախկին իշխանության որոշակի շերտերը մյուս կողմից, արտաքին քաղաքական մարտահրավերները մեկ այլ կողմից, և որ ամենակարևորն է, հասարակական բարձր սպասելիքների նշաձողը լրիվ ուրիշ կողմից կառավարությանը թաթախեցին ընթացիկ պրոբլեմների մեջ, որոնց լուծմանը լծվելով՝ արտահերթ ընտրությունների օրակարգը հայտնվեց երկրորդ պլանում:

Հիմա, ավագանու ընտրությունների նախաշեմին, ավելի հաճախ են սկսել հնչել պնդումներ այն մասին, որ միայն ընտրություններով է հնարավոր դուրս գալ այս ձանձրալի ընթացիկության ռիթմից ու սկսել զբաղվել կարևոր, կենսական գործերով: Ներքաղաքական մարտահրավերները, ի դեմս Քոչարյանի ակտիվացման, նրա անվան հետ կապվող գաղտնալսված ձայնագրության և տարածման, նոր իշխանություններին կրկին վերադարձրել են արտահերթ ընտրությունների առաջնայնության թեմային:

Ինչպես նշեցինք, արտահերթ ընտրություններն իսկապես կենսական են քաղաքական ուժերի նոր համամասնությունը պաշտոնապես արձանագրելու, երկրի կառավարման երկու հիմնական օղակների միջև ներդաշնակություն ստեղծելու համար: Բայց արտահերթ ընտրությունները ի վիճակի չեն լուծել բոլոր խնդիրները միանգամից, ի վիճակի չեն իշխանությանը հաղորդել նոր ռիթմ ու նոր օրակարգ, եթե դրանք չկան ի սկզբանե: 

Հայաստանի քաղաքական դաշտը հեռու է դասական, ինստիտուցիոնալ դաշտ լինելուց, որպեսզի բացառապես ընտրության բաղադրիչը կարողանա հանգուցալուծել քաղաքական ճգնաժամը: Նիկոլ Փաշինյանն ու իր առաջնորդած հեղափոխությունը վառ օրինակն են ասվածի: Պատահական չէ, որ Սերժ Սարգսյանը զարմանում էր, թե ինչպես կարող է 9 պատգամավոր ունեցող խմբակցության ղեկավարը նրան հրաժարականի կոչ անել: Իսկ իրականությունն այն է, որ ընտրությունները, դրանցով արձանագրված արդյունքները հաճախ համահունչ չեն իրական կյանքի ու քաղաքական ուժերի հարաբերակցությանը: Այս իմաստով, պնդումը, թե ընտրություններից հետո ամեն ինչ լավ է լինելու, սխալ է, և այդ սխալն ապացուցել է հենց Փաշինյանը՝ իր հեղափոխությամբ: 

Բացի այդ, ենթադրենք եղան ընտրությունները և, ինչպես ակնկալվում է, Փաշինյանը հաղթեց, ձևավորեց մեծամասնություն ԱԺ– ում և կազմեց նոր կառավարության կազմ: Համամասնությունը փոխվեց, ավելի հեշտացավ ԱԺ հետ աշխատանքը և այլն: Արդյո՞ք այս ամենը բավարար է լինելու հասարակական բարձր սպասելիքները բավարարելու համար: Ի վերջո, հեղափոխության հիմնական շահառուն հասարակությունն է, և հասարակությունը սպասում է կոնկրետ ու տեսանելի ռեֆորմների: Եթե անցումային փուլում հնարավոր է առաջնորդվել այն մտայնությամբ, որ նոր իշխանությանը ժամանակ է անհրաժեշտ ադապտացվելու համար, ապա ընտրություններից հետո այդ ժամանակը հասարակությունը չի տալու և սպասելու է կոնկրետ փոփոխությունների: 

Ինչ–որ ընթացք գուցե հնարավոր լինի մարդկանց բացատրել, որ կան խոչընդոտներ, կան դավադիր ուժեր ու հակահեղափոխականներ: Բայց թե՛ հիմա, թե՛ ընտրություններից հետո այդ մարտահրավերները լինելու են ու միշտ լինելու է հնարավորություն կոնկրետ փոփոխությունների հետաձգումը արդարացնել այդ մարտահրավերներով: Հետևաբար, ընտրություններն ինչքան էլ կարևոր, բայց բավարար չեն ճգնաժամը հանգուցալուծելու ու ահռելի պրոբլեմները լուծելու համար: Անկախ ընտրության լինել–չլինելուց, իշխանության հաջողության երաշխիքը հստակ քաղաքական օրակարգն է, այդ օրակարգի ակտիվ իրացումը և հասարակական սպասելիքների բարձրացումը: Ի վերջո, հասարակությանը չի հետաքրքրում Փաշինյանը հաջողում է ԱԺ–ում մեծամասնություն ունենալով, թե ոչ: Այնպես, ինչպես չի հետաքրքրելու, եթե նա ձախողի՝ ասենք ԱԺ– ում մեծամասնություն ունենալով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира