Ереван, 19.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Երկրի տափակությանը այսօր էլ դեռ շատերն են հավատում

ОБЩЕСТВО

Մենք գիտենք, որ...

Միջնադարում մարդիկ համարել են, որ Երկիրը տափակ է:

Իրականում այնքան էլ այդպես չէ:

Մոտավորապես մեր թվարկությունից առաջ 4–րդ դարից սկսած՝ միայն պատահական մարդիկ են համարել, որ Երկիրը տափակ է: Ավելի առաջ իրոք շատ ժողովուրդների մոտ համարվում էր, որ երկիրը տափակ է. դա արտահայտվել է սկանդինավյան միֆոլոգիայում, վաղ հինդուիզմում, բաբելոնյան գրվածքներում և այլն: Աստղագիտության և երկրագիտության զարգացումը հին Հունաստանում ապացուցեց, որ Երկիրը կլոր է: Առաջինը այդ ժամանակ Պյութագորասն է ենթադրել, որ Երկիրը ունի գնդի տեսք: Նույն կարծիքին էին նաև մեր թվարկությունից առաջ 4–րդ դարում ապրած Ֆեոֆաստը, Դիոգենեսը, Պարմենիդը և այլն: 200 տարի անց Արիստոտելը հաստատեց, որ Երկիրը գնդաձև է՝ լուսնային խավարումները ուսումնասիրելով: Նրանից ևս 100 տարի անց Էրատոսֆենը անգամ ճշգրիտ հաշվեց երկրագնդի պարագիծը և շրջագիծը: Վաղ միջնադարում մի շարք աստվածաբանների աշխատություններում կարծիքներ առաջացան, որ Երկիրը տափակ է: Արդեն բուն միջնադարում այս կարծիքները ժխտվեցին՝ հին հունական աստղագետների աշխատությունները Եվրոպայում ուսումնասիրելուց հետո:

Իրական միֆը, որ նախկինում կարծիք է եղել, թե Երկիրը տափակ է, ծագել է 19–րդ դարում: Սրա մեղավորը Վաշինգտոն Իռվինգի՝ 1828 թվականին լույս տեսած կիսագեղարվեստական վեպն է՝«Քրիստափոր Կոլումբոսի կյանքը և ճանապարհորդությունը»: Այստեղ հեղինակը սխալ կարծիք է արտահայտել, թե Կոլումբոսն իր ճամփորդությունը կազմակերպել էր՝ ապացուցելու, որ Երկիրը կլոր է, այլ ոչ թե տափակ, «ինչպես այն ժամանակ բոլորը կարծում էին»: Սա, իհարկե, ավելի է հերոսացնում Կոլումբոսին. պատկերացրեք՝ բոլորը կարծում են, որ Երկիրը տափակ է, և միայն նա է հակառակվում, որ կլոր է, և ապացուցում է դա: 

Միանգամայն լրջորեն, տափակ Երկրի մասին կարծիք բարձրաձայնվել է 1838 թվականին: Դա կատարել է էքսցենտրիկ Սեմուել Բյորլի Ռոուբոտ անունով մի անգլիացի, որը 16 թերթանի մի աշխատություն հրատարակեց «Ցետետիկ (որոնողական, պարզաբանող) աստղագիտություն, որը ապացուցում է, թե ծովի մակերևույթը իդեալական հարթ է, իսկ երկիրը գունդ չէ» վերնագրով: Սրանից մեկ դարից էլ պակաս ժամանակ անց Անգլիայի Թագավորական աստղագիտական ընկերության անդամ և հավատացյալ քրիստոնյա Սեմուել Շենտոնը ստեղծեց «Երկրի տափակության վարկածի պաշտպանների միջազգային կազմակերպություն»: 

Ըստ տրամաբանության, այս կազմակերպությունը պետք է դադարեր գործել 1960– ականներին, քանի որ մարդիկ արդեն տիեզերք էին թռչում և պտտվում Երկրի շուրջը, ամերիկացիներն անգամ Լուսնի վրա իջան: Բայց Շենտոնը հայտարարեց, որ այդ ամենը կեղծիք է, լուսանկարները մոնտաժված են, և տիեզերագնացները, չգիտես ինչու, չեն ուզում, որ մարդիկ իմանան այն մասին, որ երկիրը տափակ է: Շենտոնը մահացել է 1971 թվականին, բայց նրա գործը շարունակվում է. օրինակ՝ 1990–ականներին կազմակերպությունը ուներ 3500 անդամ, որոնք բոլորն էլ բացարձակ համոզված էին, որ Երկիրը տափակ է: Ներկայումս այս կազմակերպությունը մոտ 800 անդամ ունի և գործում է վեբ– կայքի տեսքով:

Աշխարհակենտրոնության (Արևն  է պտտվում Երկրի շուրջը) և Երկրի տափակության ավետարանական կողմնակիցներն առնվազն 75 հատված են բերում Ավետարանից, որոնք ապացուցում են, թե Երկիրը տափակ է, իսկ ըստ հավատացյալների, այն, ինչ գրված է Գրքում, բացարձակ ճիշտ է: Ղուրանում ոչինչ չի գրված Երկրի տեսքի մասին, բայց որոշ ղուրանագետներ ևս համաձայն չեն, որ Երկիրը լինի կլոր: Սա կապված է նրա հետ, որ եթե Երկիրը կլոր է, ապա կլինեն վայրեր (հյուսիսում) որտեղ, օրինակ, մեկ ամիս լույս է: Ըստ հավատքի, Ռամազան սրբազան ամսում չի կարելի ուտել լույս ժամանակ, և ստացվում է, որ այդ վայրում գտնվող հավատացյալ մուսուլմանը պետք է սովից մեռնի: Այդ իսկ պատճառով Երկիրը պետք է տափակ լինի:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

«Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»